Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

153 – ՉԱԼԽՈԻՇԵԱՆ ԳՐԻԳՈՐ ( - ): Հասարակական գործիչ։ Յայտնի է իբր ռուսամոլ։ 10-13 Մայիս, 1916ին, կազմակերպիչ Մարմինը՝ բաղկացուծ Մոսկւայի եւ Պետրոգրատի հայ կոմիտէներէ, նախաձեռնեց համագումարի մը, որուն մասնակցած է իբրեւ նոր Նախիջեւանի պատգամաւոր։ Հեղինակ՝ «Կարմիր գիրքը» երկին:

154 — ՉԵԼՆՍԿՈՎ, ՄԻԽԱՅԷԼ ՎԱՍԻԼԻԷՎԻՉ (1863-1935)։ Մոսկուա քաղաքի կառավարիչ: Ռուսաստանի քաղաքներու Միութեան նախագահ (1914-1917)։

155 — ՉԵՐԱԶ, ՄԻՆԱՍ։ (Կ. Պոլիս 1852 - 1929)։ Հրապարակագիր, ուսուցչապետ եւ քաղաքագէտ։ Տեսուչ՝ Ղալաթիոյ Կեդր. Վարժարանի (1886-89)։ Հիմնադիրներէն՝ «Արարատաեան», «Կիլիկեան» եւ «Միացեալ ընկերութիւն»ներուն: Ազգային ժողովի երեսփոխան։ Խրիմեան Հայրիկի հետ ներկայացած է Պերլինի համաժողովին։ Աշխատակցած հայ թէ օտար մամուլին։ Հիմնադիր՝ «L'Armenie» թերթին (1889)։

156 — ՉԵՐԿԵԶՈՎ (Թիֆլիսի քաղաքագլուխ)։ վրացի. բարի ծերունի բայց թուլակամ։ Աղեք. Խատիսեան երեք տարի օգնականը եղած է իր մօտ։