Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

157 — ՉԵՐՆՈԶՈՒՔՈՎ (զօր.)։

158 — ՉԻԼԻՆԳԱՐԵԱՆՆԵՐ, Թիֆլիսի հայ մհծահարուստ ընտանիքներէն:

159 — ՉԽԵՆԿԵԼԻ, ԱԿԱԿԻ ԻՎԱՆՈՎԻՉ (1874– 1959)։ Սոցիալ-Դեմոկրատ, մենշեւիկ։ Ժամանակաւոր կառավարութեան ներկայացուցիչը՝ Անդրկովկասի մէջ։ Անկախ Վրաստանի մենշեւիկ կառավարութեան արտաքին գործոց նախարար (1918-1921)։

160 ՉԽԷՈՁԷ, ՆԻԿՈԼԱՅ ՍԵՄԵՆՈՎԻՉ (1864 - 15 Յունուար, 1926)։ Սոցիալ-դեմոկրատ: 1907ին կընտրուի Պետական Դումայի անդամ։ Վերջին Լումայի մէջ, Սոցիալ-դեմոկրատ հատուածի նախագահ։ Յեղափոխութենէն ետք՝ Պետրոս գստանի բանուորական խորհուրդին։ Սէյմի նախագահ՝ սկզբնական շրջանին։ Վրաստանի Սահմանադիր ժոդովի նախադահ։ Անձնասպան կըլլայ եւ կը թաղուի Պեռ Լաշէզ գերեզմանատան մէջ. իր դամբանականին մէջ Քերենսկի կառաջարկէր, որ հետագային Չխէիձէի անիւնը Վրաստան փոխադրուելու ատեն՝ տարուի Ռուսաստանի վրայով։

161 — ՉԽԻԿԻՇՎԻԼԻ, (վրացի յեղափոխական։ 1920ին, Անկախ Վրաստանի քաղաքագլուխ։ 1924ին, գնդակահարուած բոլշեւիկներու կողմէ)։