Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

162 — ՉՄԻՇԿԵԱՆ։ Թիֆլիսի նախկին քաղաքային գործիչ։ Հայաստանի Հանրապետութեան շրջանին կառավարութեան անդամ:

163 — ՉՈՒԲԱՐՈՎ։ (քաղաքային վարժութեան շինարարական մասի գործաւար եւ Պետական Դումայի անդամ իբրեւ սոցիալ–դեմոկրտտ)։

164 — ՉՈԻՆԿՈՎՍԿԻ։ (զօր.) (Ներքին Գործոց նախարարի օգնական։ Ոստիկանութեան նախարար)։

165 — ՉՈԻՎՆՈՎՍԿԻ. (հոգեբոյժ)։

166 — ՊԱՊԱՋԱՆԵԱՆ, ՄԻՔԱՅԷԼ (Երեւան 1868 — Թիֆլիս 1929)։ Իրաւաբանութեան ուսանող Ռոստով. Օտեսա եւ Սբ. Փեթերպուրգ համալսարաններու մէջ։ Շրջանաւարտ 1892ին։ Իրաւաբան Բագուի մէջ։ Պետական 4րդ Դումայի անդամ (1912)։ Միլիւկով, Պ-ի եւ Գադէտ կուսակցութեան համակիր։ Օգակոմի հինգ անդամներէն մէկը (Մարտ 1917)։ Բանակցած՝ Վեհիպ փաշայի եւ Խալիլ պէյի հետ (Մայիս–Յունիս 1918)։ ժողովրրդական կուսակցութեան հիմնադիրներէն (1917)։ Ստորագրած՝ Պաթումի դաշնագիրը։ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան անդամ (Փարիզ, 1918)։ Հայ գաղթական–