Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

183 — ՌՈԶԵԱՆԿՕ, ՄԻԽԱԻԼ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ։ (1859-1924)։ Հոկտեմբերեանական (...) Պետական Դումայի նախագահ:

184 — ՌՈՄԱՆՈՎՆԵՐ, Ռոմանովները իշխած են Ռուսաստանի վրայ աւելի քան 3 դար։ Խորքին մէջ Ռոմանովի հարստութեան անկումը կը սկսի Մեծն Պետրոսի դուստրի՝ էլիզապէթի մահէն ետք (1761)։ Ռոմանովներու վերջին շառաւիղը կը սերի Պօղոս Ա. կայսրէն, որու մայրն էր Մեծն Կատարինէ։ Այս վերջինը՝ ծագումով գերմանացի էր՝ Հոլշթայն գերդաստանէն։ Մայրը՝ իշխանուհի Անհալթ Զերբսթ, իսկ հայրը՝ Գերմանիոյ Պետրոս Գ. կայսրը։ Արդ, Ռոմանովները կը նկատուին Հոլշթայն կամ Անհալթ– Զերթսթ, բայց վստահաբար ոչ Ռոմանովներ։

185 — ՌՈՍՏՈՄՈՎ, (70 տարեկան ծերունի)։

186 — ՌՈԻԴՈԼՖ (Ռուս)։ Կոկկասի կրթական գործի պատասխանատու: 1930–31ին, Թաւրիզի հայկ գիմնազիոնի տեսուչ։

187 — ՍԱԶՈՆՈՎ, ՍԵՐԳԷՅ ԴՄԻՏՐԻԷՎԻՅ (1861–1927)։ Ծառայած՝ Լոնտոնի եւ Հռոմի մօտ ռուսական դեսպանատուներու մէջ։ Հիւրընկալեալ նախարար Վատիկանի մէջ (1906)։ Արտաքին Գործոց նախարար Իզվոլսկիի օգնական (1909),