Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ապա, նախարար (1910)։ Պետական Դումայի անդամ (1913)։ Կը նշանակուի Լոնտոնի մօտ դեսպան (1916), բայց նախքան պաշտօնը ստանձնելը կը ծագի Փետրուարեան Յեղափոխութիւնը: Ռուսական քաղաքական համաժողովի անդամ (Փարիզ)։ Ռուսական քաղաքացիական կռիւներուն Կոլչակի կառավարութեան Արտաքին Գործոց նախարար։

188 — ՍԱՀԱԿԵԱՆ, ԱԻԵՏԻՔ–ՀԱՅՐ ԱԲՐԱՀԱՄ: (1865 - Պէյրութ 1932-3)։ Ջալալօղլեցի: Յեղափոխական, հասարակական–պետական դէմք: Անդամ՝ Հ. Յ. Դ. Բիւրոյի։ Փոխ–նախագահ՝ Էջմիածնի Ազգային Ժողովի (1906)։ Փոխ–նախագահ Հայոց Ազգային Խորհուրդի։ Խորհրդարանի նախագահ՝ Հ. Հանրապետութեան շրջանին։

189 – ՍԱՂԱԹԷԼԵԱՆԻ (Սաղաթելով), ՅՈՎՀԱՆՆԷՍ (1871-1936)։ Նախկին Դաշնակցական։ Ըստ Ռ. Խանզատեանին, ան մաս կազմած է Դաշնակցութեան առաջին կեդրոնին։ Իրաւաբան: Շրջանաւարտ՝ Մոսկուայի Համալսարանի Բնագիտական Բաժանմունքէն: 2րդ Դումայի ներկայացուցիչ՝ Երեւան նահանգի։ 3րդ Դումայի՝ Երեւանի, Ելիզավեպոլի եւ