Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բագուի: Հայաստանի խորհրդայնացումէն ետք, կը հեռանայ Դաշնակցութենէն։ 1921Էն մինչեւ իր մահը աշխատած՝ Հայաստանի Հողի ժողկոմի մէջ։

190 — ՍԱՄՍՈՆՈՎ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՍԻԼԵՎԻՉ (1859-1914)։ Շրջանաւարտ՝ հեծելակազօրքի վարժարանի (Սբ. Փեթերպուրգ) եւ Նիկոլաս Սպայից վարժարանի։ Մասնակցած՝ ռուս-թրքական պատերազմին (1877-78)։ Ընդհ. սպայակոյտի անդամ (1884)։ Հեծելակազօրքի վարժարանի Հրամանատար-տեսուչ (էլիզավէթկրդ. 1890-1904): Ընդհանուր հրամանատար (1902)։ Թուրքեստան գտնուած գունդերու ընդհ. կառավարիչ եւ հրամանատար (1909)։ Երկրորդ Բանակի հրամանատար (Նարէվ, 1914)։ Սոլդոյի պատերազմին (Գերմանիոյ դէմ) պարտուած (Թաննէնբէրկ, 10-20 Օգոստոս 1914)։ Անկէ ետք, Սամսոնով անձնասպան կըլլայ։

191 — ՍԵՊՈԻՀ (զօր)։ (Բաբերդի Թոմնա, 1872 - Մ. Ն. 1940)։ Երեք տարեկանին կը փոխադրուի Վարզահան։ Հօր անունը՝ Ներսէս։ Մկրտութեան անունով՝ Արշակ Ներսէսեան։ Տասը տարեկանին կը փոխադրուի Տրապիզոն, ուր տեղւոյն լուսաւորչական երկսեռ վարժարանին