Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մէջ գրել–կարդալ կը սորվի։ Հնչակեան Ագարիկ Քալոյեանի կնքահայրութեամբ Սեպուհ կանդամակցի Հնչակեան կուսակցութեան (1889)։ Իր առաջին ահաբեկումը կըլլայ մատնիչ Գրիգոր աղան։ Մարտիրոս Սեմերնեանի կնքահայրութեամբ Խրիմի Եալթա քաղաքին մէջ կը կազմուի առաջին Դաշնակցական խումբը՝ 10-13 ընկերներով, որոնց կարգին Սեպուհ (1891)։ Կը փոխադրուի Սեւաստապոլ (1893ի վերքերը)։ Կը ներկայանայ Խրիմեան Հայրիկ կաթողիկոսին (1895)։ 1920 թ. Մայիսեան խռովութիւններուն ընթացքին հրամանատար Սեպուհ զսպեց Բոլշեւիկեան ապստամբութիւնը։ Մասնակցած՝ հայ–թրքական պատերազմին (Աղբաբա, 4 Նոյեմբեր, 1921)։ Այս կռիւները ծանօթ են «Զմլիներու Կռիւ» անունով։ Հրամանատար՝ Հայ Կամաւորական շարժման մէջ։ Հ. Հանրապետութեան խորհրդարանի անդամ (1919)։

192 — ՍԵՐԵԲՐԵԱԿԵԱՆ (հայ վաճառական)։

193 — ՍԷՅԷԱՆԵԱՆՆԵՐ (մեծահարուստ ընտանիք)։

194 — ՍԻՐՐԱԲԱ։ (Թաթար միլիոնատէր)։

195 — ԱԿՈԻԵԼԵԻ. ՄԻԽԱԻԼ ԴՄԻՏՐԻՅԵՎԻՉ (1843-1882)։ Զօրավար։ Ճզմած է լեհ