Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ապստամբները (1863)։ Անկէ ետք, շրջանաւարտ՝ Նիկոլաս Սպայից վարժարանի։ Մասնակից՝ Խիվայի վրայ կատարւած զօրաշարժին (1873)։ 34 տարեկանին հրամանատար։ Ռուս-թրքական պատերազմի ընթացքին (Շիպկա) ինքզինք գերազանցեց (1877)։

196 — ՍՈԻՄԲԱԹՈՎ (իշխան)։

197 — ՍՈԻՐԷՆԵԱՆ, ԳԷՈՐԳ Ե. կաթողիկոս։ (Թիֆլիս 1846 — Երեւան 1938)։ Ղարաթաղի Առաջնորդ (1875), Ալեքսանդրապոլի (1878)։ Եպիսկոպոս Երեւանի (1882), Աստրախանի (1886), Թիֆլիսի (1894)։ Սինոդի անդամ (1906)։ Ամենայն Հայոց կաթողիկոս (1912)։ Խեղդամահ՝ համայնավարներու կողմէ։

198 — ՍՊԱՆԴԱՐԵԱՆ, ՍՈԻՐԷՆ (1882-1916)։ Համայնավար գործիչ։ Գրականագէտ:

199 — ՍՊԻՐԵԳՈՆՍՎԻՉ։ (Գրագէտ։ 1922ին հրատարակած է 200 էջնոց ուսումնասիրութիւն մը «Ռուս Բոլշեւիզմի զարգացման պատմութենէն» ռուսերէնով (Փարիզ)):

200 — ՍՊԻՐԻԴՈՎԻՉ (զօր.)։

201 — ՍՏԱԼԻՆ, ԺՈԶԷՖ ՋՈՒՂԱՇՎԻԼԻ։ Տես՝ Ջուղաշվիլի (1879-1953)։

202 — ՍՏԱՆԱ։ Մեծ իշխան Նիկոլայ Նիկոյայեվիչի կինը։