Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

203 — ՍՏՈԼԻՊԻՆ, ՊԵՏՐ ԱՐԿԱԴԵՎԻՉ (1862 - Սեպտ. 1911)։ Ուսողութեանեւ բնագիտութեան մանագէտ՝ Սբ. Փեթերպուրգ Համալսարանէն: Արքունիքի կարգադիր նախարարութեան պաշտօնեայ (1885)։ Գրոդնոյի կառավարիչ (1900). Սաբաթովի՝ (1903)։ Հանրածանօթ իբր անգութ կառավարիչ։ Ներքին Դործոց նախարար (1906)։ Կահաբեկուի Քիեւի մէջ (Սեպտ. 1911)։

204 — ՍՏՈՒՐՍԱ (վրացի բանուոր)։

205 — ՎԱԶՆԱՁԷ — (զօր)։

206 — ՎԱՐԴԱՆ (Խանասորի Վարգան) — (Ղարաբաղ — Երեւան 2 Յունուար 1943)։ Բուն անունով՝ Սարգիս Մեհրաբեան։ Ռուսական բանակի զինուոր։ Կանուխէն միացած Դաշնակցութեան։ Մօտիկ գործակիցը եւ ընկերը Քրիստափորի. Ռոստոմի, Զաւարեանի եւ Յովնան Դաւթեանի։ Ղեկավարած՝ Խանասորի Արշաւանքը (25 Յուլիս 1897)։ Աշխատակցած՝ Պետոյի, Վազգէնի, Իշխանի, Դումանի եւ Սեւ Քարեցի Սաքոյի հետ։ Ղեկավարեց նաեւ Ղարաբաղի ինքնապաշտպանութիւնը (1905-06)։ Հրամանատար Կամաւորական Արարատեան գունդին (1915)։

207 — ՎԵՍՏԵՆԵՆԿ, (Դանիացի)– գնդապետ։