Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

208 — ՎԵՐՄԻՇԵԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐ (Վերմիշեւ)։ Թիֆլիսի քաղաքապետ իշխան Չերկէզովի (վրացի քաղաքագլուխ) մահէն ետք։ Բագու հրատարակուած «Բագինսկա Իգվեստիա» օրաթերթի խմբագիր-հրատարակիչ։ Միաժամանակ թերթի սրբագրիչն էր բժ. Համօ Օհանջանեան եւ օգնականը՝ Յովսէփ Թադէոսեան։ Ալ. Խատիսեան անոր յաջորդած քադաքապետն է։

209 — ՎԻՏՏԷ, Ս. Յ. (1849-1915)։ Պետական գործիչ։ 1905–07ի ռուսական յեղափոխութիւնը ճնշողներէն։ Հաղորդակցութեան եւ փոխադրութեան նախարար (1892-1903)։ Նախարարներու խորհուրդի նախագահ (Հոկտ. 1905 — Ապրիլ 1906)։

210 — ՎԻՐՈԻԲՈՎԱ, ԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎՆԱ։ (1884 — ): Ալեքսանդրա Ֆեդերովնա ցարուհիի եւ Ռասպուտինի մտերիմը։

211 — ՎՈԼՍԿԻ. (զինուորական նահանգապետ)։

212 — ՎՈՐՈՆՑՈՎ-ԴԱՇԿՈՎ, ԻԼԼԱՐԻՈՆ ԻՎԱՆՈՎԻՉ։ (1827-1910)։ Բսնակային վաստակ վայելող զինուորական, Կովկասի եւ Թուրքեստանի մէջ (1805)։ Տաշկենտի օգնական կառավարիչ (1800)։ Մասնակից՝ ռուս-թրքական պատերազմին (1877-78)։ Արքունիքի նախարար (1881–