Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ւանտուզ, 15 Մայիս 1916)։ Օնիկ էրզրումցի։ Կը կոչուի նաեւ Քաւթար Արշակ։ Անուանի հայդուկապետ եւ ժողուրդական հերոս։ Մասնակցած՝ էրզրումի առաջին ցոյցին (1880), Սասնոյ Բ. Ապստամբութեան (1904), հայ-թաթարական կռիւներուն (1905), Եփրեմի հետ Պարսկաստանի ազատագրական շարժման, Սարըղամիշի եւ Ռեւանտուզի կռիւներուն (1916)։ Գործակցած՝ Արամ Արամեանի հետ։ Կամաւորական 4րդ գունդի հրամանատար (1915)։ Թաղւած՝ Թիֆլիս Զաւարեանի եւ Ն. թումանի կողքին։

221 — ՕԳԱՆԻԶՈՎՆԵՐ (մեծահարուստ ընտանիք)։

222 — ՕԳԱՆՈՎՍԿԻ (զօր)։

223 — ՕՀԱՆՋԱՆԵԱՆ (հայ ճարտարապէտ)։

224 — ՕՀԱՆՋԱՆԵԱՆ, ՀԱՄՕ (Մհեր) (Ախալքալաք 1873 — Գահիրէ 1947)։ Ռուսական վարժարանը աւերտելէ ետք (Թիֆլիս, 1883) հետեւած բժշկութեան (Մոսկուա), ապա՝ Լօզան (1899-1902)։ Անդամ Հ. Յ. Դ. Արեւեյեան Բիւրոյի (1905)։ Մասնակցած՝ Հ. Յ. Դ. 4րդ Ընդհ. ժողովին (1907)։ Հ. Յ. Դաշնակցութեան դատավարութեան գլխաւոր դատապարտեալներէն (1912)։ Աքսորական Սիպերիա (1913)։ Աքսորի