Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մէջ ամուսնացած Ռուբինայի հետ։ Պատուիրակ՝ Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ Գերմանիոյ միջամտութիւնը ապահովելու համար (Մայիս 1918)։ Հայ Դատը կը ներկայացնէ Երկրորդ Միջազգայնականին (Փետր. 1919)։ Ալ. Խատիսեանի կառավարութեան մէջ իբրեւ Արտաքին Գործոց նախարար (Յունւար 1920)։ Վարչապետ՝ յետ Մայիսեան խռովութեան (1920)։ Կը բանտարկուի Հայաստանի խորհրդայնացումով, սակայն կազատի Փետրուարեան Ապստամբութեան շնորհիւ։ Երկար ժամանակ Հ. Յ. Դ. Բիւրոյի անդամ։

225 — ՕՐԲԵԼԻ, Վ. Ն. (հոգեբոյժ)։

226 — ՕՐԵԽԵԼԱՇՎԻԼԻ, ԻՎԱՆ ՅՄԻՏՐԻՅԵՒԻՉ։ (Քութայիս, 29 Մայիս 1881 — Դեկտ. 1937)։ Համայնավար (1903)։ Ուսանող Խարկով համալսարանի բժշկական բաժինին մէջ։ Աւարտած Սբ. Փեթերպուրգի Զինուորական բժշկական Ակադեմիան (1908)։ 1905-1907 տարիներուն շատ գործօն։ Ունի բազմաթիւ գործեր Վրաստանի եւ Անդրկովկասի ընկերվար սահմանադրութեան եւ կուսակցութեան պատմութեան մասին։ Կը գնդակահարւի (Դեկտ. 1937)։

227 — ՕՐԼՈՎ, (Իշխան, աքսորեալ՝ Կովկաս)։