Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լու լավագույն ճանապարհներից է, և որի համար մեր մերձավորը բարի վկայություն է տալու Աստծո առջև: Հակոբոս առաքյալն իր Ընդհանրական թղթում հավելում է, որ հավատն առանց գործերի մեռած է. կարիքավոր եղբորը կամ քրոջը չօգնողը և երեսպաշտորեն Աստծուն մատնացույց անողը նմանվում է դևի (Հակոբոս 2.14–26): Քրիստոնեությունը Հռոմ. կայսրությունում հաղթանակելուց հետո հիմնադրվել են զանազան աստվածահաճո հաստատություններ (հիվանդանոցներ, ուրկանոցներ, անկելանոցներ ևն): Եկեղեցու հայրերը մշտապես հիշեցրել են Բ-յան անհրաժեշտության մասին՝ այն համարելով քրիստ. գլխավոր առաքինություններից մեկը: Բարսեղ Կեսարացին ասում է, որ խնայված ավելորդ հացը պատկանում է սովյալին, ավելորդ հագուստը՝ մերկին, իսկ հողին պահ տրված արծաթը՝ աղքատին: Իսկ Հովհան Ոսկեբերանի ձևակերպմամբ՝ հարուստ լինել չի նշանակում շատ ունենալ, այլ՝ շատ տալ: Բ. քրիստոնեության մուտքի հետ արմատացել է նաև Հայաստանում: Արդեն Ներսես Ա Մեծ հայրապետի օրոք Մեծ Հայքը պատվել է բարեգործ. հաստատությունների խիտ ցանցով: Բարեգործ. շարժումը ծավալվել և կազմակերպված բնույթ է ստացել հատկապես XIX դ. վերջին և XX դ. սկզբին, երբ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, հիմնվել են զանազան բարեգործ. կազմակերպություններ: Համայնավար վարչակարգի հաստատումով, սակայն, Բ. որակվել է բուրժուա-կղեր. երևույթ և մերժվել այն պատճառաբանությամբ, թե հավասարների հասարակարգում չեն կարող լինել կարիքավորներ ու չքավորներ: Ըստ այդմ՝ «Բ.» տերմինը կիրառվել է միմիայն հեգնական երանգով: Հայաստանում ժողովրդավար. կարգերի հաստատումից հետո դարձյալ ստեղծվել են զանազան բարեգործ. հաստատություններ, որոնց մի մասը չի համապատասխանում քրիստ. Բ-յան ճշմարիտ ընկալմանը: Առանց ավետարանական պատշաճ գիտակցության կատարված օժանդակությունը չի կարող նույնանալ քրիստ. Բ-յան հետ, քանզի վերջինս պահանջում է նաև աստվածային մյուս բոլոր պատվիրանների անշեղ կիրառում և աստվածահաճո կենցաղ: Արդի շրջանում Հայ եկեղեցին նոր թափ է հաղորդել իր բարեգործ. գործունեությանը: Բացել է բարեգործ. ճաշարաններ ծերերի և կարիքավորների համար, օժանդակում է, հատկա-

պես գյուղերում, կարիԲԱՐԵԽՈՍ. քավոր ընտանիքներին՝ ստեղծելով փոքր արտադրություններ: Հայ եկեղեցու հովանավորությամբ ՀՀ տարբեր մարզերում և թեմերում գործում են մանկ. ամառային ճամբարներ, որտեղ երեխաներն ստանում են նաև հոգևոր դաստիարակություն, ծանոթանում Հայ եկեղեցու պատմությանը: Հիմնվել են մանկ. գեղագիտ. դաստիարակության կենտրոններ ևն: Այդ ամենը Հայ եկեղեցին իրագործում է սփյուռքահայ բարերարների, ինչպես նաև մի շարք միջեկեղեց. և միջազգ. կազմակերպությունների օժանդակությամբ: Միքայել ծ. վրդ. Աջապահյան

ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆ, միջնորդություն Աստծո և մարդու միջև՝ հանուն վերջինիս փրկության: Բարեխոսական-փրկչական առաքելությունն ի վերուստ՝ ըստ Հայր Աստծո կամքի, տրված է Հիսուս Քրիստոսին: Ինչպես հավաստում է առաքելական թուղթը՝ «… Աստծու առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին և Անարատին. և նա՛ է քավությունը մեր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև՝ ամբողջ աշխարհի» (Ա Հովհ. 2. 1–2): Հիսուսի բարեխոսական-միջնորդական առաքելությունն է մատնանշվում նաև հրեշտակների բերած ավետիսի մեջ՝ Փրկչի ծննդյան ժամանակ. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությու՜ն և հաճություն մարդկանց մեջ» (Ղուկ. 2. 14): Պայմանավորված աստվածային երեք Անձերի միակամությամբ՝ Բ. վերաբերում է նաև Սուրբ Հոգուն: Պողոս առաքյալը վկայում է. «… Հոգին ինքը բարեխոս է լինում մեզ անմռունչ հառաչանքով» (Հռոմ. 8.26), «… ըստ Աստծո կամքի է բարեխոսում սրբերի համար» (Հռոմ. 8.27): Բացի աստվածային Բ-ից, բարեխոս. գործառույթ է վերագրվում նաև սրբերին և հավատացյալներին առհասարակ՝ թե՛ կենդանի և թե՛ ննջեցյալ: Դա Սուրբ Հոգու միջոցով կատարվող Բ. է: Միմյանց համար աղոթելը (տես Աղոթք), բարձրյալ Աստծո առաջ բարեխոսելը պատվիրված է Աստվածաշնչի բազմաթիվ տեղիներով: Այսպես, Աբրահամը բարեխոսում է սոդոմացիների համար, որ Աստված չոչնչացնի նրանց (Ծննդ. 18), Եզեկիա թագավորը Զատկի տոնին աղոթում է չմաքրված ժողովրդի համար. «Բարերա՛ր Տեր, ողորմի՛ր բոլոր ուղիղ սիրտ ունեցողներին… թեև, ըստ սրբարանի

171