Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

10, 1971: Գ ր ի գ ո ր Ն ա ր ե կ ա ց ի, Տաղեր և գանձեր (աշխատասիր. Ա.Քյոշկերյանի), Ե., 1981: Թ ա հ մ ի զ յ ա ն Ն., Գրիգոր Նարեկացին և հայ երաժշտությունը 5–15-րդ դդ., Ե., 1985: Հ ա ր ո ւ թյ ո ւ ն յ ա ն Է., Մխիթար Այրիվանեցի, Ե.,1985, էջ 146–197: Ն ե ր ս ե ս Շ ն ո ր հ ա լ ի, Տաղեր և գանձեր (աշխատասիր. Ա.Քյոշկերյանի), Ե., 1987: Ա ր ե վ շ ա տ յ ա ն Ա., «Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան, Ե., 1991: Ն ո ւ յ ն ի, Քարոզի ժանրը հայ հոգևոր երգաստեղծության մեջ, ՊԲՀ, 1992, դ 2–3: Աննա Արևշատյան

ԳԱՎԱԶԱՆ, եկեղեցական ըմբռնմամբ՝ հոգևոր աստիճանի կամ պաշտոնի հայտարար, իշխանության նշանակ: Արքայական Գ. կոչվում է նաև մ ա կ ա ն, հովվականը՝ ա ս ա, սովորականը՝ ց ո ւ պ: Գ. վարդապետին կամ ծայրագույն վարդապետին շնորհում է եպիսկոպոսը՝ ձեռնադրությամբ, Ձեռնադրության Մաշտոցի համաձայն: Գ-ի մասին, որպես խորհրդավոր ուժակրի, ակնարկվում է դեռևս Ծննդոց գրքում. նահապետներից Հակոբը ջրի գռների մեջ խնկենու, ընկուզենու և սոսու կեղևահան Գ-ներ է դրել, որպեսզի բեղմնավորվող մաքիները, այդ ջրից խմելով, խայտաճամուկ գառներ ծնեն (30.37– 42): Ելք գրքում Մովսեսի Գ. օժտվել է աստվածային իշխանությամբ և հրաշագործությամբ (4.2–5): Այն վիշապ դառնալով՝ կուլ է տալիս քրմերի վիշապներին (Ելք 7.8–12), բացում Կարմիր ծովը (Ելք 14.15–22) և կատարում այլ հրաշքներ: Թվոցում Ահարոնի Գ., դրվելով Վկայության խորանում, ծաղկել է (17.2–10). հետագայում այն, ի թիվս այլ սրբությունների, դրվել է Ուխտի տապանակի մեջ: Ավելի ուշ, եկեղեցու պաշտոնյաներին տրված Գ-ներն ունեցել են օձի գլուխ և զարդարվել (ծաղկվել)՝ ի հիշատակ և ի նմանություն անապատում Մովսեսի բարձրացրած բուժիչ պղնձե օձի (Թվոց 21.6–9) և Ահարոնի ծաղկած Գ-ի՝ խորհրդանշելով պատժիչ կամ փրկարար ուժ, զորություն, իմաստություն, հավիտենություն ևն: Գ-ով հրեաները զատել են Տիրոջը նվիրաբերված տասանորդի անասունները (Ղևտ. 27.32): Մինչև XII դ. հայոց եկեղեցիներում վարդապետներն ու եպիսկոպոսները կրել են վարդապետ. երկգլխանի օձագլուխ Գ-ներ: 1184ին Լուկիոս III պապը Գրիգոր Դ Տղա (1173– 1193) կաթողիկոսին նվիրել է կաթողիկոս. պատարագչի լրիվ զգեստ՝ կորագլուխ Գ-ով հանդերձ: Այն Կաթոլիկ եկեղեցում օգտագոր-

ծել են պապերը, կարԳԱՎԱԶԱՆ. դինալները և եպիսկոպոսները: XII դ. վերջին, փաստորեն, հայ եպիսկոպոսները գործածական են դարձրել նաև նման Գ-ները: Հայ եկեղեցում ընդունված են երկու կարգի Գ-ներ՝ վարդապետական, եպիսկոպոսական կամ հովվական: Հովվականը՝ ասան, կրում են կաթողիկոսները, պատրիարքները և հոգևոր առաջնորդները, ընդ որում, առաջնորդները ասա կրելու իրավունք ունեն միայն իրենց թեմերի սահմաններում: Գ-ները լինում են փայտե, մետաղե, ոսկրե, երբեմն՝ բյուրեղապակե: Ի տարբերություն մյուս Գ-ների, ասան ազնիվ փայտից է, մոտ 10–12 սմ-անոց ոսկե կամ արծաթե գլխիկով: Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3.7, 1–5-րդ պատկերները: Գրկ. Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ծիսական բառարան, Ե., 1992: Եղիշե ավ. քհն. Սարգսյան Լևոն Սարգսյան

ԳԱՎԱԶԱՆԱԳԻՐՔ, գ ա հ ա ց ա ն կ, հոգևոր և աշխարհիկ իշխանավորների հաջորդության ժամանակագրական ցանկ, կարգ, աղյուսակ: Հայ միջնադարյան մատենագրության տեսակ, պատմական երկ: Տարածված են հատկապես աստվածաշնչական նահապետների հաջորդության Գ-եր, որոնք ունեն նաև տարաբնույթ տոհմածառեր կամ տոհմածառերով հավելվածներ: Հայ մատենագրության մեջ ավելի հաճախ հանդիպում են Հայոց կաթողիկոսների Գ-գահացանկերը, որոնք հայտնի են «Կաթողիկոսք Հայոց», «Ըստ կաթողիկոսացն Հայոց», «Անուանք հայրապետացն Հայոց» և այլ խորագրերով: Հնագույնը վերագրվում է V դ. մատենագիր Եզնիկ Կողբացուն: Հայտնի է նաև նույն ցանկի Կանոնագրքի տարբերակը, որը կազմվել է Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսի (897–898) օրոք: Հաջորդը պատկանում է Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսին (898–929)՝ «Շարից հայրապետացն Հայոց յայտարարութիւն» խորագրով, որը նաև նրա «Պատմութիւն Հայոց» երկի հենքն է: Գ-ի արժեքավոր և նորություններ պարունակող տարբերակ հեղինակել է Ներսես Լամբրոնացին (1153–98): Ամենատարողունակը և աղբյուրագիտ. առավել մեծ արժեք ունեցողը Հայոց կաթողիկոս Կոստանդին Գ Կեսարացու օրոք (1307–22) կազմված գահացանկն է, որն ընդարձակ և մանրամասն լինելուց բացի պա-

195