Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թուն, հսկող) անունով (հեթանոս. ենթադրյալ անունը՝ Սուրեն): Նույն քաղաքում ստացել է բարձրագույն կրթություն («վարժեալ էր հելլենացի և ասորի դպրութեամբ») և Փիրմիլիանոս արքեպիսկոպոսի մոտ քրիստ. հիմնավոր դաստիարակություն: «Յարբունս հասակի հասեալ» ամուսնացել է կեսարացի Դավթի դստեր՝ Մարիամի հետ: Երկու զավակ (Վրթանես ու Արիստակես, ապագա Հայոց կաթողիկոսներ՝ Արիստակես Ա Պարթև, Վրթանես Ա Պարթև) ունենալուց հետո բաժանվել են: Գրիգորը մտել է արքունական ծառայության, Մարիամը կրտսեր որդու հետ՝ կուսանոց, իսկ ավագին հանձնել են խնամատուն: 276-ին, երբ պարսից Վռամ թագավորը գրավել է Հայաստանը, Գրիգոր Պարթևը Տրդատ Գ Մեծի հետ գնացել է Հռոմ. կայսրություն: 287-ին վերադառնալով Հայոց գահին՝ Տրդատ Գ Մեծը, ի նշան հաղթության, Եկեղյաց գավառի Երիզա ավանի մոտ՝ Անահիտի մեհյանում գոհության տոնախմբություն է կազմակերպել: Հայոց թագավորը քրիստոնյա պալատականներին, այդ թվում՝ Գրիգոր Պարթևին (որոնք ազատվել էին կռապաշտ. արարողություններից), հրամայել է մասնակցել պաշտամունքին և երկըրպագություն մատուցել Անահիտի մեհյանում: Գրիգոր Պարթևը մերժել է, և Տրդատ Գ, ըստ Ագաթանգեղոսի, որի Պատմությունը Գրիգոր Լուսավորչի վարքի հիմն. սկզբնաղբյուրն է, նրան ենթարկել է չարչարանքների՝ հուսալով, որ նա տեղի կտա և կուրանա Քրիստոսին: Գրիգոր Լուսավորչի չարչարանքների վայրում կառուցվել է ցայսօր կանգուն Չարչարանց Ս. Լուսավորիչ վանքը (Երզնկայից հվ., Մեղուցիկ գ. մոտ, լեռան ստորոտին): Այդ խոշտանգումները (12 չարչարանքներ) հետևյալ կերպ է նկարագրում Ագաթանգեղոսը. ա. Ձեռքերը կապած, գայլ ի բերան, թիկունքին՝ աղի բեռ, կուրծքը բարձր գելարանից վար կախեցին: բ. Մեկ ոտքից կախելով՝ աղբ ծխեցրին և դալար բրերով ծեծեցին: գ. Ոտքերը կոճղերի մեջ ճզմեցին: դ. Ոտքին երկաթյա բևեռներ մխելով՝ վազեցրին: ե. Գլուխը կռփահար անելով՝ ծեծեցին: զ. Գլուխը մամլիչի մեջ դնելով՝ քթի մեջ քացախ և բորակ փչեցին: է. Գլուխը մոխրով լեցուն պարկի մեջ կապեցին: ը. Գլխիվայր կախելով՝ նստատեղից ձագարով ջուր լցրեցին: թ. Կողերը երկաթե ճանկերով քերեցին: ժ. Երկաթե դաստակների վրա քաշելով՝ քերեցին: ժա. Ծնկները երկաթե կապիճների մեջ ձգելով՝ կախեցին: ժբ. Հալած կապարով մարմինը այրեցին: Ագաթանգեղոսի հետևողությամբ հայ միջնադարյան մատենագիրները առանձնակի հոգևոր խոր-

հուրդ են հաղորդել չարԳՐԻԳՈՐ չարանքներից յուրաքանչյուրին և դրանց թվով տասներկուսը լինելուն: Այս մեկնաբանություններն ամբողջական և համակարգված տվել է Գրիգոր Տաթևացին: Ըստ նրա՝ 12 չարչարանքները փոխկապակցված երկու խորհուրդ ունեն: Առաջինը խարսխվում է միջնադարյան բնագիտ. այն ըմբռնման վրա, որ մարդը 12 անդամներ ու զգայարաններ ունի, որոնք ապականվել էին Ադամի կողմից մեղքի պտուղը ճաշակելիս, երբ նա իր զգայարաններով խաբվել է և ցանկացել ոտքերով ուղղվել դեպի ծառը, ձեռքով պոկել և բերանով ճաշակել: Ըստ այդմ՝ Գրիգորն իր տասներկու չարչարանքներից յուրաքանչյուրով, որոնցից ամեն մեկը հարաբերվում է մարդկային մարմնի տվյալ անդամի և զգայարանի հետ, ջնջել է դրանց ապականությունը: Երկրորդ բացատրությունն առնչվում է տասներկու առաքյալների հետ: Քրիստոնեությունը քարոզելիս և տարածելիս առաքյալներից յուրաքանչյուրը նահատակվել է մյուսներից տարբերվող առանձին մի չարչարանքով: Համաձայն Գրիգոր Տաթևացու՝ առաքյալների կրած այս տասներկու չարչարանքներից յուրաքանչյուրը Գրիգոր Լուսավորիչն է կրել՝ դառնալով բոլոր առաքյալներին չարչարանակից:

Բռնություններից հետո (ավելի քան մեկամսյա) նախարար Արտավազդ Մանդակունու քրոջ ամուսին Տաճատ Աշոցյանը հայտնել է, որ Գրիգոր Պարթևը թագավորահորն սպանողի որդին է: Տրդատ Գ-ի հրամանով 287-ին նրան նետել են մահապարտների բանտ՝ Խոր վիրապ (տես Խոր վիրապի վանք): Ըստ ավանդության, Խոր վիրապում Գրիգոր Պարթևը մնացել է շուրջ 14 տարի: Նրա վիրապային կյանքը հրաշք է, և այդտեղ կենդանի մնալը աստվածային սքանչելիների մի հատուկ նշան է համարվում: Աստվածային գթությամբ մի այրի կին գաղտնի զնդան է նետել հանապազօրյա հացը, և մի հրեշտակ ամենօրյա այցելություններով քաջալերել է Գրիգորին:

Տրդատ Գ Մեծը, հետևելով հռոմ. Դիոկղետիանոս կայսրի օրինակին, հրովարտակով արգելել է նոր կրոնը և դաժանորեն հալածել քրիստոնյաներին: Նրա հրամանով Գրիգոր Պարթևի բանտարկության վերջին տարում՝ 301ին (վիրապից ելնելուց 9 օր առաջ), Վաղարշապատի մոտակայքում նահատակվել են ս. Հռիփսիմյան և ս. Գայանյան 37 վկայուհիները (տես Հռիփսիմյանց կույսեր, Գայանյանց կույսեր): Համաձայն Ագաթանգեղոսի՝ Տրդատը վեց օր ընկղմվել է մելամաղձոտ տխրության մեջ «առ անձուկ սիրոյ Հռիփսիմեայ», ի վերջո որսի է դուրս եկել, և նույն օրն էլ ի տրիտուր այդ ամենի՝ վրա է

223