Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԳՌՆԵՐԻ ՎԱՆՔ, Կիլիկիայի Հայկական թագավորությունում, Մալևոնի գավառում, Բարձրբերդ գավառի սահմանի մոտ: Ըստ Ղ. Ալիշանի՝ կրել է համանուն գյուղի անունը, եղել Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում Ա-ի կրտսեր եղբայր Հովհաննես Արքաեղբոր «բնիկ հայրենիքը»: Գ. վ-ի մասին պատմ. տեղեկությունները սակավ են, պարզ չէ նույնիսկ համալիրի կազմը, ստույգ տեղը: Եղել է Մալևոնի եպիսկոպոսանիստը: Վանքը հովանավորել, առաջնորդել և զարգացրել է Հովհաննես Արքաեղբայրը: Նրա մահից (1289) հետո Գ. վ-ի առաջնորդությունն ստանձնել են Ստեփանոսը՝ «այր հեզ և մեծ րաբունի», Ներսեսը (1316) և Մխիթարը (հետագայում՝ կաթողիկոս Մխիթար Ա Գռներցի): Գ. վ. եղել է Կիլիկիայի նշանավոր վանքերից, հայկ. գրչության և մանրանկարչության կենտրոն: XIII դ. 2-րդ կեսին հռչակվել է, ինչպես՝ Հռոմկլան, Ակները, Բարձրբերդը, Արքակաղինը, Դրազարկը, Սկևռան: Գ. վ. գոյատևել է մինչև Կիլիկիայի Հայկ. թագավորության անկումը (XIV դ. վերջ): Գ. վ-ում է գրվել Հովհաննես Արքաեղբոր մանրանկարչական դպրոցի՝ մեզ հասած ձեռագրերից հնագույնը՝ 1263-ի Ավետարանը, որն այժմ գտնվում է Վաշինգտոնում՝ Ֆրիրի ժողովածուում: Երևանի Մատենադարանում են պահվում Գ. վ-ում գրված և պատկերազարդված 1270-ի Աստվածաշունչը (ձեռ. դ 345, գրիչ՝ Բարսեղ, ծաղկող՝ Թորոս Ըռոբինանց), 1284-ի «Մասունք Նոր կտակարանի»-ն (ձեռ. դ 196, գրիչ՝ Կոստանդին, ծաղկողներ՝ Ստեփան Վահկացի, Գրիգոր Պիծակ), 1284–88-ի «Մասունք Աստվածաշնչի»-ն (ձեռ. դ 195, գրիչ՝ Կոստանդին) և 1303–04-ի Աստվածաշունչը (ձեռ. դ 182, գրիչ՝ Մարտիրոս): Պատկերազարդումը տես ներդիր IV-ում, 4.2, 4-րդ պատկերը:

ԳՌՆԵՐԻ

Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Ո ս կ յ ա ն Հ., Կիլիկիայի վանքերը, Վնն., 1957:

ԳՏՉԱՎԱՆՔ, Գ տ ի չ ի վ ա ն ք, Մեծ Հայքի Արցախ նահանգի Մ յուս Հաբանդ գավառում (այժմյան ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ, Տողասար լեռան լանջին): Հիմնադրվել է վաղ միջնադարում: Ըստ VII դ. պատմիչ Մովսես Կաղանկատվացու, Պարտավի եկեղեցական ժողովին մասնակցել է նաև Գ-ի ներկայացուցիչը: Վանքի անունով Գտիչ է կոչվել նրանից վերև կառուցված ամրոցը, որը IX դ. եղել է

222

Եսայի իշխանի նստավայրը, հետագայում՝ Դիզակի մելիքների Բերդավանը: Գ. բարգավաճել է XII–XIV դդ.: Վանքի համալիրը բաղկացած է երկու միմյանց կից եկեղեցիներից, գավթից, բնակելի սենյակներից: Գլխ. եկեղեցին՝ մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով, սրբատաշ ֆելզիտով կառուցել են Ամարասի վանքի Սարգիս և Վրթանես եպիսկոպոսները 1241–46-ին և վանքին նվիրաբերել ընդարձակ հողային տարածքներ: Հովանոցաձև վեղարով գմբեթի թմբուկն ունի շեշտված վերձիգ համաչափություններ: Հս-ից կից է կոպտատաշ բազալտով կառուցված միանավ, թաղածածկ, արլ. ուղղանկյուն խորանով երկրորդ եկեղեցին, որի ավանդատները գտնվում են խորանի հատակի տակ (նման տեղադրությունը եզակի է հայկ. ճարտ. մեջ): Եկեղեցիներին կից է թաղածածկ գավիթը, որի ներսում կանգուն է եպիսկոպոս Վրթանեսի 1246-ի խաչքարը: XV դ. Գ. դարձել է նաև մշակութ. կենտրոն, ունեցել է գրչատուն: 1717-ին Գ-ի գլխ. եկեղեցու գմբեթը նորոգել է Տողի գյուղացի Սայունը: 1723-ին Մելիք Եգանը եպիսկոպոս Մեսրոպին նշանակել է տվել Գ-ի վանահայր: XIX դ. Գ-ի վանահայրն էր Առաքել վրդ. Կոստանդյանցը, որը գրել է Արցախի մելիքներին նվիրված աշխատություն, և նրանից օգտվել է Րաֆֆին իր «Խամսայի մելիքությունները» երկը գրելիս: 1868-ին երկրաշարժից ավերվել է միանավ եկեղեցին, և վնասվել գմբեթավորը, որից հետո Գ. լքվել է և ամայացել: Պատկերազարդումը տես ներդիր IV-ում, 4.2, 5-րդ պատկերը: Գրկ. Մո վ ս ե ս Կ ա ղ ա ն կ ա տ վ ա ց ի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983: Բ ա ր խ ո ւ դ ա ր յ ա ն Մ., Արցախ, Բաքու, 1895: Դիվան հայ վիմագրության, պր. 5, Ե., 1982: Հ ա ս ր ա թյ ա ն Մ., Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Ե., 1992: Մուրադ Հասրաթյան

ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉ, ս ո ւ ր բ Գ ր ի գ ո ր Լ ո ւ ս ա վ ո ր ի չ, Գ ր ի գ ո ր Պ ա ր թ ե վ (239–325/326), Հայոց առաջին եպիսկոպոսապետ 302-ից, համաքրիստոնեական տոնելի սուրբ: Երբ մեկամսյա մանուկ էր, ստնտու Սոփիան և ոմն Եվթաղ նրան փախցրել են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը՝ փրկելով Արշակունիների վրեժխնդրությունից (հայրը՝ Անակ Պարթևը, Հայոց Խոսրով Ա թագավորին սպանողներից էր, իսկ Անակի ողջ ընտանիքը սրատվել էր): Կեսարիայում անմիջապես մկրտվել է քրիստոնյա՝ Գրիգոր (հուն.՝ ար-