Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րացին, Կյուրեղ Երուսաղեմացին, Բարսեղ Կեսարացին և Գրիգոր Նազիանզացին (Աստվածաբան) անվանվում են «գլուխ երկոտասան վարդապետաց» կամ «գերագոյնք» վարդապետներ: Համաքրիստ. հայրերի այս ցանկին հայոց Տոնացույցն ավելացրել է նաև զուտ հայ վարդապետների և հայրերի մի ցանկ՝ «թարգմանիչ վարդապետք» անվան ներքո, որոնք են Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն, Մովսես Քերթողը, Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Հովհաննես Գ Օձնեցին, Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին: Հայ եկեղեցու Ձեռնադրության Մաշտոցում կա օտար ու հայ՝ Եկեղեցու վարդապետների մեկ այլ ցանկ, որի մեջ մտել են Տոնացույցի 12 վարդապետները, ինչպես նաև Գրիգոր Սքանչելագործը և Հակոբ Մծբնացին: Մաշտոցի ցանկից դուրս են մնացել Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին: Թարգմանիչ վարդապետներից հիշվում են Սահակ Ա Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը: Ըստ Մաշտոցի, Հայ եկեղեցու վարդապետներն են Գրիգոր Ա Լուսավորիչը, «որդիք և թոռունք Լուսավորչի», Հովհաննես Գ Օձնեցին, Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին: Համադրելով Տոնացույցի և Ձեռնադրության Մաշտոցի տվյալները՝ կազմվում է Հայ եկեղեցու վարդապետների ու հայրերի մի ցանկ՝ Գրիգոր Ա Լուսավորիչ, «որդիք և թոռունք Լուսավորչի», Սահակ Ա Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Եղիշե, Մովսես Քերթող, Դավիթ Անհաղթ, Հովհաննես Գ Օձնեցի, Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի: Թովմա Մեծոփեցին վարդապետների թվում հիշում է նաև Ստեփանոս Սյունեցուն, որը, սակայն, չի մտել Տոնացույց: Ընդհանրական եկեղեցու «երկոտասան վարդապետներից» և Ե. հ-ից բացի Հայ եկեղեցին սրբերի կարգն է դասել նաև Ա ռ ա ք ե լ ա կ ա ն հ ա յ ր ե ր ընդհանուր անունով հայտնի, I–II դդ. երեք հայրապետներին՝ Կղեմես Հռոմեացուն կամ Հռոմայեցուն (հիշատակը նշվում է Հիսնակաց առաջին կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը), Իգնատիոս Անտիոքացուն (հիշատակը՝ Հիսնակաց չորրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը) և Պողիկարպոս Զմյուռնացուն (հիշատակը՝ Հիսնակաց երրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը): Մ յուս եկեղեցիների համար Առաքելական հայր

ԵԿԵՂԵՑՈՒ

306

են համարվում նաև Բառնաբասը, Հերմասը և Պապիասը (երեքն էլ՝ II դ.): Գրկ. Ե վ ս ե բ ի ո ս Կ ե ս ա ր ա ց ի, Պատմութիւն եկեղեցւոյ…, Վնտ., 1877: Կարգ վարդապետացն հայոց, «Էջմիածին», 1980, դ 2: Գ ո ւ շ ա կ յ ա ն Թ., Սուրբք և տօնք, Երուսաղեմ, 1939: Գ ա լ ո ւ ս տյ ա ն Շ., Համաքրիստոնեական սուրբեր, Ե., 1997: Պ ե տ ր ո սյ ա ն Ե., Հայրաբանություն, մաս 1, Էջմիածին, 1996: Արտաշես Ղազարյան

ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԵՐ, եկեղեցական տոների մաս կազմող, եկեղեցու անվամբ կատարվող և նրան նվիրված տոներ: Եկեղեցու տոն կատարելը հայոց համար հատուկ արարողություն է: Եկեղեցին հայկ. եկեղեց. Տոնացույցում դարձել է տոնելի՝ որպես աստվածային հաստատություն և Քրիստոսի փրկագործ տնօրինությունների արդյունք: Եկեղեցին, որի միջոցով քրիստոնյային հաղորդվում են ճշմարտություններ, մատակարարվում խորհուրդներ, բաշխվում շնորհներ, տրվում մեղքերի թողություն, ընկալվում է իբրև քրիստ. մարմնի ամբողջություն, որի գլուխ Հիսուս Քրիստոսն է: Նյութ. առումով եկեղեցիների նվիրագործությունն էլ եկեղեցու տոնախմբությունն է եղել, և եկեղեցիների օծման տարեդարձերն էլ (տես Նավակատիք) եկեղեցու տոներն են եղել: Տոնացույցի մեջ մուտք գործած Ե. տ. են. 1. Նոր Կիրակին, 2. Աշխարհամատռան Կիրակին, 3. Տոն Կաթողիկե Սրբո Էջմիածնի, 4. Տոն Շողակաթի, 5. Հիշատակ Տապանակի Հնո և Նորո Ուխտի: Դրանցից բացի Ե. տ. են համարվում Ս. Խաչի շաբաթվա երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը: Այդ երեք օրերը Ե. տ. համարվելուց բացի մասնավոր կապ ունեն Երուսաղեմում բյուզ. Հեղինե դշխուհու շինած չորս մեծ տաճարների՝ Ս. Հարությունի (Գողգոթա), Ս. Ծնունդի (Բեթղեհեմ), Ս. Համբարձումի (Ձիթենյաց լեռ) և Ս. Աստվածածնի (Գեթսեմանի) հետ: Խաչվերացի նախընթաց օրվա նավակատիքը Ս. Հարություն տաճարի նավակատիքի հիշատակն է, իսկ շաբաթվա միջի՝ երեք եկեղեցու տոները մյուս երեք տաճարների նավակատիքների հիշատակներն են: Այդ երեք եկեղեցիների տոները Ս. Խաչի շաբաթվա մեջ կատարվում են յոթ օրերի շարժականությամբ՝ սեպտ. 13, 14 և 15-ից մինչև 19, 20 և 21: Դրանցից բացի, մասնավոր ու հատուկ կերպով, Ե. տ. կատարվում են ամեն նոր օծված եկեղեցում, ինչպես նաև սովորություն է Ե. տ-ի նման տոնել նավակատիքը կամ օծման տարեդարձը: