Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րում են հրեշտակների ինը դասերի խորհրդաբանությունը: Հոգևոր առավել բարձր, կատարյալ աստիճան է խորհըրդանշում այն հանգամանքը, որ Հիսուսը, Ե. ասելուց առաջ, անվերջ բժշկություններ ու հրաշքներ սպասող ժողովրդից առանձնացավ, բարձրացավ լեռը և նստեց այնտեղ, ինչը նշանակում է, թե այդ լեռը (հոգևոր բարձրությունը) հաղթահարողները և Հիսուսին մոտեցողները (աշակերտողները) կարող են լինել երանելի՝ ժառանգել երկնային արքայությունը ու կոչվել Աստծո որդիներ: Ե. հետևյալներն են. – Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: – Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն: – Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն: – Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան: – Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն: – Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն: – Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն: – Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: – Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել: Եկեղեցու հայրերն ու վարդապետները դարեր շարունակ մեկնաբանել են այս խորախորհուրդ Ե.: Հ ո գ ո վ ա ղ ք ա տ ն ե ր ը նրանք են, որ միայն Աստված են տենչում՝ հոգևորապես թոթափած լինելով անձնական նկրտումները, հպարտությունը, փառասիրությունը (իրենց հոգևոր ունեցվածքը՝ ժառանգած մեղավոր Ադամից): Նրանք իրենց անկատարությունն ու մեղսավորությունը ճանաչող և խոնարհաբար աստվածային շնորհը խնդրողներն են: Ս գ ա վ ո ր ն ե ր ը նրանք են, որ արտասուքով զղջում են իրենց մեղքերի համար և իրենց մեջ ճշմարիտ հարազատին՝ կենդանի Աստծուն մեռցրած լինելու համար. նրանք ա-

ԵՐԱՆԻՆԵՐ

322

պաշխարությամբ կմաքրվեն և Սուրբ Հոգով (որ կոչվում է Մխիթարիչ) կվերստանան իրենց հարազատներին՝ աստվածային կյանքն ու սուրբ շնորհները: Հ ե զ ե ր ը, Հիսուսին պատկերակից լինելով, կժառանգեն երկիրը՝ Հիսուսի հետ թագավորելով: Արդարության (Հիսուս Քրիստոսի) ք ա ղ ց ն ո ւ ծ ա ր ա վ ն ունեցողները, հաղորդվելով Հիսուսի մարմնին ու արյանը, կհագենան հավիտենական հացով ու հավիտենական ջրով: Կարծես հիշեցվում կամ հաստատվում է սաղմոսը՝ «Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, ես առավոտից քեզ եմ դիմում. հոգիս ծարավ է քեզ, առավել ևս մարմինն իմ» (Սաղմ. 62.1–2): Ո ղ ո ր մ ա ծ ն ե ր ը մերձավորի հանցանքները ներողներն ու գթություն ցույց տվողներն են: Նրանք Աստծուց ողորմություն կգտնեն (կմտնեն շնորհի տակ): Ս ր տ ո վ մ ա ք ո ւ ր ն ե ր ը նրանք են, որ խորհուրդների դուռը՝ սիրտը ապաշխարությամբ, աղոթքով և ս. Հաղորդությամբ մաքրել են չար խորհուրդներից: Նրանց սրտերի մեջ կիջնի շնորհի լույսը, իսկ միտքը կպայծառանա աստվածային խորհուրդների ճառագայթումով և Աստծո փառքի մեծությամբ: Խ ա ղ ա ղ ա ր ա ր է նա, ով իր սրտում ունի Աստծուն՝ հանձինս Որդու և Սուրբ Հոգու (Հիսուսը խաղաղություն գործեց, օրինակ՝ խաղաղեցնելով ծովը): Ա ր դ ա ր ո ւ թյ ա ն հ ա մ ա ր հ ա լ ա ծ վ ո ղ ն ե ր ը սուրբ Աստծու պատճառով հանիրավի չարչարվողներն են, որոնք հավիտյանս հավիտենից ապրելու են երկնքի թագավորության մեջ: Հանուն Աստծո չար խոսք, ն ա խ ա տ ի ն ք կ ր ո ղ ն ե ր ը Տիրոջ արքայության մեջ մեծ շնորհների, պարգևների ու դիրքի են արժանանալու, ինչպես որ իրենց հավատքի առաջնորդն ու կատարողը, որ հարություն առավ և բազմեց Աստծո աջ կողմը: Նախ «անապատում կանչողի ձայն»-ի՝ Հովհաննես Մկրտչի, ապա և Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կողմից ազդարարված երկնային արքայությանը, երանությանը արժանանալու համար հարկավոր է քայլել ինը Ե-ի սանդուղքներով: Ընդ որում Ե. ոչ թե քրիստ. ուսմունքի հայեցակետեր են, այլ՝ բուն Աստծո բնույթի արտահայտությունները. ով ջրից (ապաշխարությամբ) ու Սուրբ Հոգուց (Աստծուց) վերստին է ծնվում, նա կարող է բարձրանալ Աստծո լեռը (սիրո և կատարելության բարձունքը) և դառնալ երկնային արքայության քաղաքացի՝ բնութենակից լինելով և ճանաչելով իր Հորը՝ կենդանի Աստծուն: