Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գ տիեզերական ժողովում և նեստորականության դեմ պայքարում Եվտիքեսը բազմիցս հանդես էր եկել Նեստորի վարդապետության դեմ, սակայն, Նեստորին հակառակ ուսուցանելով, ընկել էր մեկ այլ ծայրահեղության մեջ: Եվտիքեսի քարոզածը «Մի բնութիւն Աստծոյ Բանին մարմնացելոյ» ալեքսանդրյան (տես Ալեքսանդրիա) բանաձևի «մի բնություն» դրույթի ուղղակի և տառացի ըմբռնումն էր: Ըստ Եվտիքեսի, Քրիստոսը միայն Աստված է՝ օժտված միայն աստվածային բնությամբ: Հիսուսի մարդկային բնությունը միավորությունից հետո խառնվել է աստվածայինի հետ ու ոչնչացել, դարձել մեկ բնություն՝ սոսկ աստվածային: Եվտիքեսն ընդունում էր երկու բնությունների գոյությունը միայն միավորությունից առաջ: Նա Քրիստոսի մեջ մարդկայինը ձուլում էր աստվածության մեջ այնպես, որ մարդեղությունը՝ ճշմարիտ մարդը, դառնում էր երևութական (տես Երևութականություն), ու իրական էր մնում լոկ ճշմարիտ Աստվածը: Ս. Կույս Մարիամն Աստվածամայր է (հակառակ Նեստորի), բայց եթե Նեստորը քարոզում էր, թե Մարիամը լոկ մարդ ծնեց, ապա Եվտիքեսը պնդում էր, որ Քրիստոսը մարմնով մեզ՝ մահկանացուներիս էակից և համագոյակից չէ, այսինքն ժխտում էր Քրիստոսի մարդեղությունը և մարդկային բնության համագոյությունը: Բանը մարմին չառավ ս. Կույսից, այլ նրա մարմինը երկնային է՝ «յերկնից եբեր զմարմինն, և ոչ ի սրբոյ Կուսէն»: Եվտիքեսը տարբերակում էր «մարդու մարմինը» «մարդկային մարմնից»: Ըստ նրա, Քրիստոսի մարմինը «մարդկային» է և մարմնավորվել է ս. Կույսից, բայց «մարդու մարմին» չէ: Աստվածածնից Քրիստոսը միայն մարդու նմանություն և կերպարանք առավ, բայց ոչ երբեք՝ մարմին, և չդարձավ մարդացած Աստված: Հայ եկեղեցին (ինչպես և Արևելյան ուղղափառ մյուս եկեղեցիները) երբեք չի հետևել Ե-յանը: Սկսած V դարից նա դատապարտել և նզովել է Եվտիքեսին՝ նրա ուսմունքում տեսնելով ալեքսանդրյան աստվածաբան. մտքի ծայրահեղացում և Արևելքի քրիստոնեաբանական ըմբռնումների աղավաղում: Հայ մատենագրության մեջ Եվտիքեսն առաջին անգամ հիշատակվում է V դ. պատմիչ Ղազար Փարպեցու «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» նամակում, որտեղ նզովվում է Արիոսի (տես Արիոսականություն), Նեստորի, Մանիի (տես Մանիքեություն) և մյուս աղանդավորների

21. ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ

հետ միասին: V դ. վերԵՐԱՆԻՆԵՐ ջին և VI դ. սկզբին Հայ եկեղեցին ընդունել է Զենոն կայսրի «Հենոտիկոնը» («Միության գիր»), որտեղ նզովվում է Եվտիքեսը, և հավաստել իր տարբեր ընկալումը եվտիքական միաբնակությունից: Հայ դավան. գրվածքներում առաջին անգամ Եվտիքեսը, ի թիվս այլ աղանդավորների, նզովվում է VI դ. սկզբին, Բաբկեն Ա Ոթմսեցի կաթողիկոսի «Թուղթ Հայոց ի Պարսս առ ուղղափառս» 2-րդ թղթում: Հայ եկեղեցին ալեքսանդրյան վարդապետությունն ընկալում է կյուրեղյան-եփեսոսյան դավանության դիրքերից: Նա, «մի բնության» ուսումը պաշտպանելով, Քրիստոսի մեջ աստվածային կողմն առհասարակ ավելի է շեշտում, սակայն «մի բնություն» ասելով՝ միայն աստվածայինը չի հասկանում և մարդկայինը անտեսում: Հայ եկեղեցու քրիստոսաբան. այս ըմբռնումը լավագույնս ձևակերպել է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսն իր «Ընդդէմ երևութականաց» ճառում. «Քրիստոս ոչ է սոսկ մարդ, բայց և ոչ Աստուած մերկ, այլ՝ մանաւանդ Աստուած և մարդ միանգամայն»: Գրկ. Կնիք հաւատոյ…, հրտ. Կ. Տեր-Մկրտչյան, Էջմիածին, 1914: Ս ո կ ր ա տ Ս ք ո լ ա ս տ ի կ ո ս, Եկեղեցական պատմութիւն, Վաղ-պատ, 1897: Տ ի մ ո թ ե ո ս Ա ղ ե ք ս ա ն դ ր ա ց ի, Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի, Էջմիածին, 1908: Տ ե ր - Մ ի ն ա սյ ա ն Ե., Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, հ. 1, Էջմիածին, 1908: կ Տ ր վ Տ Չ Ծ.ն., ԼրՑՏՐՌÿ ղՐՌրՑՌՈվրՍՏռ ՓպՐՍՉՌ, ըՐþրրպսՖ, 1964; H a n s - G e o r g B e c k, Kirche und theologische Literatur im Byzantinischen Reich, MՖnchen, 1959. Արտաշես Ղազարյան

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ, տես Հոգևոր երաժշտություն: ԵՐԱՆԻՆԵՐ ի ն ը, Լ ե ռ ա ն ք ա ր ո զ, Հիսուս Քրիստոսի խորհրդավոր պատգամախոսությունը՝ նրա քարոզչության սկզբում, անապատի փորձությունից հետո. այն խոսքերը, որ նա ասաց իր աշակերտներին լեռան վրա (Մատթ. 5.3–12, Ղուկ. 6.20–23): Ե-ին նախորդող խոսքը, թե՝ «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 4.17), և այն բժշկությունները, որ նա արեց, պայմանավորեցին հոգևոր կատարելության հաջորդ՝ առավել բարձր աստիճանը, որ Ե. են: Սուրբ հայրերը ինը Ե. համեմատում են Հակոբին (Իսրայելին) տեսիլքով երևացած երկնային սանդուղքի հետ և Ե-ի քանակը համա-

321