Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հայ հեղինակների՝ Պետրոս Սյունեցու, Դավիթ Հարքացու, Խոսրովիկ Թարգմանչի, Անանիա Շիրակացու, Ստեփանոս Սյունեցու ինքնուրույն, ապա թարգման. (Զենոնին վերագրվող՝ «Յաղագս բնութեան» տրակտատը, Պսևդո-Արիստոտելի «Յաղագս աշխարհի» և «Յաղագս առաքինութեան» բնագրերը, «Սահմանք փիլիսոփայականք» փիլ. տեքստը ևն) երկերում զգալի է Արիստոտելի, Պորփյուրի և հատկապես Դավիթ Անհաղթի գաղափարների և տերմինաբանության որոշակի ազդեցությունը: Հայ աստվածաբան-փիլ-մաթ. մտքի զարգացման առումով արժեքավոր են նաև Անանիա Շիրակացու (VII դ.) երկերը և նրան վերագրվող՝ Պապպոս Ալեքսանդրացու, Պողոս Ալեքսանդրացու և մյուսների աստղաբաշխ. ու օդերևութաբան. երկերի թարգմանությունները, Ստեփանոս Սյունեցու՝ 712-ին թարգմանած՝ Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» և Գրիգոր Նյուսացու «Յաղագս մարդոյ կազմութեան» աստվածաբան., բնափիլ., մարդակազմական երկերը, նույն՝ Ստեփանոս Սյունեցու՝ Դավիթ Հյուպատի աշխատակցությամբ թարգմանած Դիոնիսիոս Արիոպագացու «Յաղագս երկնային քահանայապետութեան», «Յաղագս եկեղեցական քահանայապետութեան», «Յաղագս աստվածայնոց անուանց», «Յաղագս խորհրդական աստուածաբանութեան» երկերն ու 10 թղթերը: Թ. շ-ման ավանդույթները շարունակվել են նաև հետագա դարերում (Գրիգոր Մագիստրոս Պահլավունի և ուր.), բայց նոր թափ են ստացել հատկապես XIV դ., լատին միարարների (տես Ունիթորություն) և նրանց հայ հետևորդների շնորհիվ: Քռնայի և Ծործորի դպրոցներում լատ-ից թարգմանվել են Թովմա Աքվինացու, Բոնավենտուրայի, Ժիլբեր Պոռետացու, Ալբերտ Մեծի, Բարդուղիմեոս Բոլոնիացու, Պետրոս Արագոնացու և ուր. երկերը: Թեև միարարների նպատակն էր հիմնավորել կաթոլիկության առավելությունը, սակայն նրանց գործունեությունը մեծապես նպաստել է եվրոպ. քրիստ. մտքի նվաճումների յուրացմանը, որը հմտորեն իրագործել են Հայ եկեղեցու վարդապետներն ու գաղափարախոսները, հակադրվելով հենց իրենց՝ միարարներին: XVII դ., հոգևոր մշակույթի աշխուժացմանը զուգընթաց, վերականգնվել են Թ. շ-ման ավանդույթները: Թ. շ. առհասա-

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ

384

րակ, իր սկզբնավորումից ի վեր, խթանել է լուսավորականության, կրթության, գիտության, լեզվաշինության և նոր գաղափարների զարգացումը: Հին հայկ. թարգմանությունների շնորհիվ պահպանվել են համաշխ. մշակույթի և գիտության բազմաթիվ հուշարձաններ (բնագրերը կորել են): Հայ եկեղեցին սահմանել է «Սրբոց թարգմանչաց» տոն. նախ, Բուն Բարեկենդանին նախորդող կիրակիից առաջ՝ շաբաթ օրը, տոնվում է ս. Սահակ Ա Պարթևի հիշատակը, իսկ հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նշվում է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի տոնը՝ Օշականում («Սրբոց թարգմանչացն մերոյ Սահակայ եւ Մեսրովբայ»). հոկտեմբերին՝ Մեսրոպ Մաշտոցի և իր աշակերտ-թարգմանիչների տոնը («Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոյ՝ Մեսրովբայ, Եղիշէի, Մովսիսի Քերթողին, Դաւթի Անհաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսէսի Կլայեցւոյն»): Թ. շ-մանը, սուրբ թարգմանիչներին է ձոնված Վարդան Արևելցու «Որք զարդարեցին» շարականը՝ իր կանոնով: Հայոց մեջ տարածված են Ս. Թարգմանչաց անունով վանքեր, եկեղեցիներ, կրթ. կենտրոններ (ճեմարաններ, վարժարաններ ևն): Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ 1979-ից նշվում է (երկու տարին մեկ) «Թարգմանչաց տոնը»՝ որպես համաժողովրդական նշանակության իրադարձություն: Պատկերազարդումը տես ներդիր VI-ում, 6.8, 2-րդ պատկերը: Գրկ. Զ ա ր բ հ ա ն ա լ յ ա ն Գ., Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց, Վնտ., 1889: Մա ն ա ն դ յ ա ն Հ., Յունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները, Վնն., 1928: Ա կ ի ն յ ա ն Ն., Դասական հայերէնն եւ վիեննական Մխիթարեան դպրոցը, Վնն., 1932: Ա ր ե վ շ ա տ յ ա ն Ս., Հնագույն հայկական թարգմանությունները և նրանց պատմա-մշակութային նշանակությունը, ՊԲՀ, 1973, դ 1: Ն ո ւ յ ն ի, ՂՏՐՎՌՐՏՉՈվՌպ ՒՌսՏրՏՉրՍՏռ վՈցՍՌ Չ ՊՐպՉվպռ ԸՐՎպվՌՌ (V–VI ՉՉ.), ժ., 1973; Ն ո ւ յ ն ի, Խ ՌրՑՏՐՌՌ ՒՌսՏրՏՉրՍՌւ ՔՍՏս րՐպՊվպՉպՍՏՉՏռ ԸՐՎպվՌՌ (XVI Չ.), ժ., 1980.

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ, տես Թարգմանչաց շարժում հոդվածում: ԹԲԻԼԻՍԻԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ, Բ ե ր դ ի Մ ե ծ ե կ ե ղ ե ց ի, Կ ա թ ո ղ ի կ ե Ս . Գ ե վ ո ր գ, Նարիկալա ամրոցի ստորոտում, Հայաստանյայց առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդանիստը: Ըստ շին. արձանագրության, 1251-ին կառուցել է պարոն