Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(Ղուկ. 23.44–45): Սուրբ հայրերը գտնում են, որ խավարումը եղել է ճիշտ այն ժամին, երբ «խավարել» է Ադամը դրախտում՝ լսելով օձից խաբված Եվային և ճաշակելով արգելյալ պտուղը: Արեգակի խավարումը խորհրդանշում է Հիսուսի՝ «արդարության արեգակի» հեռանալն աշխարհից և աշխարհի խաբուսիկ փառքն ու լույսը, որը հրամցվել էր Ադամին սատանայի կողմից: Վարագույրի պատռվելը խորհրդանշում է սրբության սրբոցի (երկինքների երկնքի) բացվելը Հիսուսի միջոցով: Հիսուսը Թ ժամին (ըստ հաշվարկների՝ ժամը 15-ին մերձ) աղաղակում է՝ «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՜ծ իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մարկ. 15.34), որպես նշանակ մարգարեության կատարման (Սաղմ. 21.1): Հովհաննեսի վկայությամբ՝ Հիսուսը խաչի վրա նաև ասում է՝ «Ծարավ եմ» (Հովհ. 19.28), ինչը խորհրդանշում է համայն մարդկության (որին այդ ժամանակ ներկայացնում էր Հիսուսը, քանի որ ողջ ադամական մեղքը վերցրել էր իր վրա) ծարավը՝ կենդանի Աստծո նկատմամբ, նոր էակ լինելու ծարավը: Մահից առաջ Հիսուսն աղաղակում է. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»՝ ըստ Ղուկասի (Ղուկ. 23.46), իսկ ըստ Հովհաննեսի՝ ասում է. «Ամեն ինչ կատարված է» (Հովհ. 19.30) և, գլուխը հակելով, ավանդում է հոգին: Խոսքը նշանակում էր, թե կատարված է Հայր Աստծո ծրագիրը. մահով խափանված է մահը, սատանան պարտված է, Աստված՝ սրբությամբ փառավորված, մարդը՝ Հիսուսով ազատագրված: Խաչի վրա մահացած Հիսուսի կողը խոցում են գեղարդով. դուրս է գալիս ջուր և արյուն. ջուրը մկրտությունն է (կամ մկրտված ժողովուրդները), արյունը՝ հաղորդությունը Սուրբ Հոգու հետ (փրկության, հավիտենական կյանքի ավետիսը): Խ-ից հետո Հիսուսը թաղվեց, երրորդ օրը հարություն առավ և համբարձվեց երկինք՝ բազմելով Հայր Աստծո աջ կողմը, որպես հավիտենական բարեխոս: «Խաչելությունը» հայ մանրանկարչության տարածված պատկերագր. թեմաներից է (տես Ավագ շաբաթ հոդվածի Պ ա տ կ ե ր ա գ ր ո ւ թյ ո ւ ն մասը): Պատկերազարդումը տես ներդիր VII-ում, 7.5, 2–3-րդ պատկերները: Լևոն Սարգսյան

ԽԱՉԻ ԵՐԵՎՈՒՄ, տես Խաչի տոներ հոդվածում:

ԽԱՉԻ ՏՈՆԵՐ, Հայ աԽԱՉԻ ռաքելական եկեղեցու՝ խաչը փառաբանող Տերունի չորս տոները, որոնցից մեկը՝ Խաչվերացը, Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոներից է: Գ յ ո ւ տ Խ ա չ, Խ ա չ գ յ ո ւ տ. 327-ին բյուզ. Կոստանդիանոս կայսրի մայրը՝ Հեղինե կայսրուհին, Քրիստոսի խաչը գտնելու նպատակով այցելել է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնել է կայսրուհուն գտնել Գողգոթայի՝ Հիսուսի խաչվելու վայրը: Որոնումներից հետո գտնվել են Քրիստոսի և նրա հետ խաչված երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դրել են խաչերի վրա: Երրորդի վրա պատանին հարություն է առել և ոտքի կանգնել. դրանով ճանաչվել է տերունական խաչը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինե կայսրուհին բարեկարգել է Երուսաղեմի սրբազան վայրերը և Գողգոթայում Ս. Հարություն անունով տաճար կառուցել, որտեղ էլ հետագայում զետեղվել է Տիրոջ Խաչափայտը: Այդ հրաշքից հետո Հուդա հրեան քրիստոնեություն է ընդունել և դարձել Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոս: Հետագայում մոր՝ Աննայի հետ նահատակվել է: Հայ եկեղեցին Խաչի գյուտը տոնում է հոկտ. 23-ից 29-ը հանդիպող կիրակի օրը: Հույներն այս տոնը միացրել են Խաչվերացի տոնին և կատարում են սեպտ. 14-ին, իսկ կաթոլիկները՝ մայիսի 3-ին: Ե ր ե վ մ ա ն Խ ա չ, Խ ա չ ի ե ր ե վ մ ա ն տ ո ն. կատարվում է ի հիշատակ Խաչի հրաշալի երևման, որը տեղի է ունեցել 351-ին՝ Երուսաղեմի վրա Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռ խաչանման լույսի ճառագումով: Երուսաղեմի հայրապետ Կյուրեղ Երուսաղեմացին այդ առթիվ հատուկ նամակ է հղել բյուզ. Կոստանդիանոս կայսրին, որտեղ, վկայակոչելով Խաչի երևումը, հորդորել է ամուր մնալ քրիստ. ուղղափառ հավատքի և Ընդհանրական եկեղեցու որդեգրած դավան. անառարկելի ճշմարտությունների վրա: Կյուրեղ Երուսաղեմացու այս նամակը V դ. թարգմանվել է հայերեն և ներկայումս էլ տոնի օրը ընթերցվում է Հայ եկեղեցում: Հույները Խաչի երևման տոնը կատարում են մայիսի 17-ին, իսկ Հայ եկեղեցին՝ Հինանց հինգերորդ կիրակի օրը, ս. Զատկից 28 օր հետո, 35 օրվա շարժականությամբ (ապրիլի 19-ից մինչև մայիսի 23-ը): Կաթոլիկ եկեղեցին այս անունով տոն չունի:

429