Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տո ՈՐւՌՑպՍՑցՐպ ՓպՐՍՉՌ ԽՑցՓ, ժ., 1978; T h i e r r y J. M., Monuments armռniens du Vaspurakan, P., 1989. Արմեն Հախնազարյան

ԿՐՈՆ, փիլիսոփաներն ու աստվածաբանները կրոնը սահմանել են տարբեր ձևով՝ բնորոշման հիմքում դնելով մարդու այս կամ այն յուրահատուկ վերաբերմունքը այն բարձրագույն էակի կամ բարձրագույն ուժերի հանդեպ, որին կամ որոնց նա երկրպագում է: Ոմանք Կ-ի էությունն են համարել սուբյեկտիվ հավատը, ուրիշները՝ օբյեկտիվ հայտնությունը, ոմանք Կ. սահմանել են որպես մարդկային հոգու անհատական վերաբերմունք աստվածայինի նկատմամբ, ուրիշներն այն հանգեցրել են հավաքական ստեղծագործությանը և սոցիալական կազմակերպությանը, որոնք ծնում են պաշտամունք, դավանանք, կրոնական համայնք և նվիրապետություն: Ընդհանուր գծերով Կ. կարելի է բնորոշել որպես մարդկային հասարակության կազմակերպող և կազմակերպված հավատ, որպես կազմակերպված երկրպագում բարձրագույն ուժերին: Նման երկրպագումը՝ լինի դա զգայական, նյութական կամ թե ծառայության ոգով և ճշմարտությամբ, հավատացյալի համար ենթադրում է իր երկրպագած բարձրագույն ուժերի աներկբայորեն իրական լինելու գիտակցում: Կ. սահմանվում է նաև որպես մարդու հավատն առ Աստված և այն պաշտամունքն ու ծեսը, որոնցով արտահայտվում է այդ հավատը: Կրոնագիտ. բացատրությամբ՝ Կ. աստվածությունը ներկայացնող համակարգ է, մարդու և Աստծո միջև հոգևոր հարաբերություն, որն իր արտահայտությունն է գտնում հավատի միջոցով, իսկ այդ հարաբերությունը տեղի է ունենում աստվածապաշտության, ծեսի ընթացքում: Եվրոպ. լեզուներում religon բառի արմատը՝ reli, նշանակում է կապ, հարաբերություն, տվյալ դեպքում՝ մարդկանց և Աստծո միջև: Հայերենում, ըստ Հ. Աճառյանի Արմատական բառարանի՝ կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք. կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով: Ըստ Հայկազյան բառարանի՝ կրել և պահել կամ կրելի օրենք: Ղ. Ալիշանի բացատրությամբ՝ կիրք բառից, իբրև «ներքին զգացում»: Կ-ի ծագումը մարդկության չափ հին է և նախնադարյան շրջանից ունեցել է համամարդկային ու տիեզերական բնույթ: Չի եղել որևէ ժամանակաշրջան, մարդկային որևէ հասարա-

33. ՔՐԻՍՏՈՆՅԱ

կություն կամ հավաԿՈՒՍԱԿՐՈՆ. քականություն առանց Կ-ի, կրոն. զգացումի և կրոն. երևույթների: Կ. ունեցել է իր զարգացման պատմությունը և վաղ ժամանակների կրոն. հավատալիքներից, բնապաշտությունից, բազմաստվածությունից հասել է միաստվածության գաղափարին: Կ. պայմանականորեն դասակարգվում է՝ 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության հավատալիքներ (մոգություն, կախարդություն, ոգեպաշտություն, բնապաշտություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ևն), 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորման Կ-ներ (հուդայականություն, հինդուիզմ, ջայնիզմ, սինտոյիզմ ևն), 3. համաշխարհային Կ-ներ, որոնցից ամենատարածվածներն են քրիստոնեությունը, բուդդայականությունը, մահմեդականությունը: ԿՐՈՆԻԴԵՍ, ս ո ւ ր բ Կ ր ո ն ի դ ե ս (ծ. թ. անհտ – 355 կամ 342, հանգչում է Մշո Ս. Կարապետ վանքին մերձ մի մատուռում՝ գործակցի՝ ս. Անտոն ճգնավորի հետ), III–IV դարերի ճգնավոր, հայ ճգնավորության հիմնադիրներից: Տես Անտոն: Լևոն Սարգսյան

ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ, կուսական առաքինությունը կրող կրոնավորների՝ կուսակրոնների ամբողջությունը: Հայ եկեղեցում գոյություն ունի ամուսնացյալ և կուսակրոն սարկավագություն (տես Սարկավագ) և քահանայություն (տես Քահանա): Կ. նվիրապետության մեջ առանձին կարգ չէ, այլ սարկավագության և քահանայության դասերից մեկը, քանի որ մեկ է սարկավագական ձեռնադրությունը և մեկ է քահանայական ձեռնադրությունն ու օծումը: Ձեռնադրվելուց հետո քահանան, եթե ամուրի է, ընդունում է Կ., կոչվում աբեղա, որին մասնավոր արարողությամբ, ի նշան աշխարհիկ կյանքից հրաժարվելու, տրվում է վեղար (տես Զգեստ ե կ ե ղ ե ց ա կ ա ն հոդվածում): Հայ եկեղեցում ամուսնացյալ եկեղեցականները քահանայությունից բարձր կարգ չեն կարող ընդունել: Կ. գոյություն է ունեցել նաև նախաքրիստ. շրջանում, սակայն առավել տարածվել է քրիստոնեության մեջ: Առաքելական շրջանում Կ-յան համար հատուկ կարգադրություն և օրենք չի եղել. առաքյալների, նաև եկեղեցու սպասավորների, ավետարանչական և քարոզչ. աշխա-

513 ՀԱՅԱՍՏԱՆ