Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ճենանյան քոլեջ (Գոնիա, 1892), Միջազգային քոլեջ (Իզմիր, 1903): Անդրկովկասում մեծ համարում են ունեցել Շուշիի, Շամախիի, Թիֆլիսի հայ ավետարան. դպրոցներն ու ուսումնարանները: Բացվել են նաև բազմաթիվ հիվանդանոցներ, ծերանոցներ, նաև որբանոցներ, որտեղ հազարավոր հայ որբեր ուսում և քրիստ. դաստիարակություն են ստացել: Ներկայումս (2000) սփյուռքում գործում են 17 հայ ավետարան. կրթ. հաստատություններ՝ նախակրթարանից մինչև համալսարանական մակարդակի: Դրանցից 9-ը գործում են Լիբանանում, 5-ը՝ Սիրիայում, մեկական՝ Հունաստանում, Իրանում և ԱՄՆ-ում: Նշանավոր են՝ Մերձ. Արևելքի Աստվածաբանական դպրոցը (Բեյրութ), Հալեպ քոլեջը (Սիրիա) և Հայկազյան համալսարանը (Բեյրութ), որը սփյուռքի հայկ. միակ բարձրագույն ուս. հաստատությունն է: 1997-ի ապրիլին Երևանում բացվել է Հայաստանի ավետարանական աստվածաբանական ճեմարանը: Մա մ ո ւ լ ը: 1839–54-ին Զմյուռնիայում ընդմիջումներով լույս է տեսել հայ լրագրության պատմության մեջ առաջին աշխարհաբար թերթը՝ «Շտեմարան պիտանի գիտելեացը»: Նրա շարունակությունն էր «Ավետաբերը» (Կ. Պոլիս, հայ. և հայատառ թուրք.): 1872–1915ին Կ. Պոլսում լույս է տեսել «Ավետաբեր տղայոց համար» մանկ. թերթը (հայ. և հայատառ թուրք.): Առավել հայտնի ավետարան. թերթերն էին՝ «Բյուրակն» (Կ. Պոլիս), «Կոչնակ» (1900– 1960, Բոստոն, Նյու Յորք), «Բարի լուր» (1906–17, Բաքու), «Րահնյումա» (1910–15, Կ. Պոլիս), «Եփրատ» (1910–15, Խարբերդ), «Ջանասեր» (1916–23, ԱՄՆ), «Ավետագիր» (1945–47, Նյու Յորք) ևն: Ներկա պարբերականներից առավել հայտնի են «Ջանասեր» (1937-ից, Բեյրութ), «Պատանեկան արձագանք» (1936-ից, Բեյրութ), Ֆրանսահայ ավետարան. միության «Բանբեր» (1925-ից, Փարիզ), «Լը Լյումինյոն» (Մարսել, ֆրանս.), Հայ ավետարանչական ընկերակցության «Լրաբեր» (1965ից, Նյու Ջերսի, ԱՄՆ) ամսագրերը, Հս. Ամերիկայի Հայ ավետարան. միության «Ֆորում» (1975-ից) և «Զհաց մեր հանապազորդ» (1991ից) պարբ-ները, «Հայկազյան հայագիտական հանդես» (1970-ից, Բեյրութ) տարեգիրքը, Վանաձորի Հայ ավետարան. եկեղեցու «Աղ և լույս» (1995-ից) ամսաթերթը, «Հայաստանյայց ավետարանական եկեղեցի» (1997-ից, Երևան) եռամսյա պատկերազարդ հանդեսը ևն:

Գրկ. Ղ ո ւ կ ա ս յ ա ն ց ՀԱՅԵԼԻ Հ., Բողոքականութիւն Կովկասու հայոց մէջ, Թ., 1886: Ո ւ թ ո ւ ճյ ա ն Ս տ., Ծագումն և ընթացք ավետարանականութեան ի Հայս, ԿՊ, 1914: Մր մ րյ ա ն Հ., Բողոքականութեան ի Հայս ծագման պարագայք և անձինք, «Ավետաբեր», ԿՊ, 1914, էջ 106, 152, 203, 229, 252, 327, 378, 393, 502, 549, 620, 740, 787, 833: Ք ա ս ո ւ ն ի Ե ղ., Լուսաշաւիղ. Պատմութիւն Հայ ավետարանական շարժման. 1846–1946, Բեյրութ, 1947: Խ ր լ ո բ յ ա ն Մ., Ոսկեմատեան, հ. 1, 2, Բեյրութ, 1950, 1951: Ա տ ա ն ա լ յ ա ն Կ., Յուշարձան Հայ ավետարանականաց և ավետարանական եկեղեցվո, Ֆրեզնո, 1952: Տ ա ր ա գ ճ յ ա ն Պ., Հայ ավետարանական եկեղեցու վարդապետական առանձնահատկութիւնները, «Հայկազյան հայագիտական հանդես», Բեյրութ, հ. 2, 1971, էջ 171–193: Ե ղ ի այ ա ն Բ., Հայ կաթոլիկ և ավետարանական յարանվանութեանց բաժանումը ԺԹ դարուն, Անթիլիաս, 1971: Ք ա ս ո ւ ն ի Ե ր., Հայաստանեայց ավետարանական եկեղեցին, Բեյրութ, 1986: Թ ո ւ թ ի կ յ ա ն Վ., Հայ ավետարանական եկեղեցին. 1846–1996, Դետրոյտ, 1996: Ղ ա զ ա րյ ա ն Ա., Լ ե վ ո ն յ ա ն Ն. Ռ., Հայաստանյայց ավետարանական եկեղեցի (ՀայաստանԿովկաս), Ե., 1999: L e o n A r p e e, A Century of Armenian Protestantism, N. Y., 1946; S a h a g i a n J. D., Le Movement Evangelique Armռnien, P., 1966; C h o p o u r i a n G., The Armenian Evangelical Reformation, N. Y., 1972; C h a k m a k j i a n H., The Armenian Evangelical Movement, Fresno, 1985. Արտաշես Ղազարյան

«ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ», միջնադարյան բարոյախրատական զրույցների ժողովածու: Բնօրինակը ստեղծվել է 1480-ին, հրատարակվել 1481-ին՝ «Հայելի օրինակաց» վերնագրով: Ժողովածուն ընդարձակել, լրացրել և վերամշակել է բելգիացի մատենագիր Հովհաննես Մայորը և անվանել «Մեծ հայելի»: IV–XVI դդ. բազմաթիվ հեղինակների և զրուցապատում տարբեր հավաքածուների նյութեր պարունակող, քարոզիչների համար նախատեսված լատ. ժողովածուն միջնադարյան արձակի յուրատեսակ շտեմարան է: Խորապես արտացոլել է միջնադարյան մարդու աշխարհընկալումը, նրա մտածելակերպն ու հավատալիքները, ըմբըռնումներն ու մտապատկերները: «Մեծ հայելին» XVII–XVIII դդ. լայն ճանաչում է ստացել, թարգմանվել մի շարք լեզուների, հրատարակվել: Ժողովածուն լեհերենից հայերեն է թարգմանել Ստեփանոս Լեհացին (թարգմ.՝ 1651, հրտ.՝ «Գիրք հայելի վարուց որ ասի հարանց վարք», 1702): Նա վերականգնել է լատ. նախօրինակի վերնագիրը՝ «Հայելի վարուց»: Լատ. և լեհ. 2000 զրույցից թարգմանել է ընդամենը

555