Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/795

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և նրան հակադրելով նյութականը՝ Ն. մերժել են մարմինն ու մարմնի իրավունքները: Այս է պատճառը, որ Ն-ի մեջ շատ տարածված է եղել սեռական օրգանների անդամահատումը (այստեղից էլ այդ հոսանքի անվանումը՝ ներքինի, ներքինացած): Անանիա Սանահնեցին վկայում է, որ Ն., խախտելով բնության աստվածադիր օրենքները, ոչ միայն ընկնում են սեռապես չեզոք վիճակի մեջ, այլև նմաններին կարգում են «ի գլուխ գահերիցության», այսինքն՝ համայնքի ղեկավար, ինչը խստորեն դատապարտելի է եկեղեցու համար:

ՆԶՈՎՔ

Գրկ. Ք յ ո ս ե յ ա ն Հ., Անանիա Սանահնեցու «Հակաճառության» պատմամշակութային նշանակությունը, տես հեղինակի Դրվագներ հայ միջնադարյան արվեստի աստվածաբանության, Էջմիածին, 1995, էջ 157–166: Հակոբ Քյոսեյան

ՆԶՈՎՔ (նզով < պահլ. nizav բառից, նշանակում է «վերից ցած՝ մեկի վրա կանչել»): Աստծո անունից եկեղեցու սահմանած բարձրագույն պատիժ, արգելք՝ ուղղափառ դավանանքի և ուսուցման դեմ մեղանչողների, մասնավորապես՝ Քրիստոսի անձն ու բնությունը սխալ մեկնաբանողների նկատմամբ: Որպես եկեղեցու սահմանած համազոր պատիժ կիրառվում է նաև բ ա ն ա դ ր ա ն ք ը: Համարժեքն է հուն. α;ναvθεμα (անաֆեմա, անաթեմա) բառի, որը նշանակում է վերադրություն, վրան դրված բան (խոսք), այստեղից էլ՝ բ ա ն ա դ ր ա ն ք, բ ա ն ա դ ր ե լ: Վերջինս լատ. կոչվում է excommunicatio (անջատում), եբր.՝ cherem (դատապարտում): Բանադրանքն առավելապես կիրառվում է եկեղեցու և նրա կարգի դեմ օրինազանց գործունեության, անհնազանդության պարագայում: Երկու դեպքում էլ (Ն-ի և բանադրանքի) անձը զրկվում է եկեղեցու հաղորդությունից և վտարվում համայնքից: Բանադրանքը մնայուն չէ և կարող է վերացվել, եթե բանադրվածն ապաշխարում է և վերադառնում եկեղեցու հաղորդության: Բանադրանքը վերացնում է բանադրողը կամ էլ նրա օրինավոր հաջորդներից մեկը: Իմաստային որոշ տարբերություններով հանդերձ՝ Ն. և բանադրանք եզրերը հաճախ գործածվում են որպես հոմանիշներ: Առաջին՝ աստվածային Ն. (անեծքը) տրվել է օձին (փոխաբերաբար՝ սատանային)՝ Եվային խաբելու, Եվային՝ օձին անսալու և Ադամին՝ Աստծո պատվիրանին չհնազանդվելու, այսինքն՝ մեղք գործելու համար (Ծննդ. 3.14–19):

794

Հին ուխտում Աստված պատվիրաններ է տվել Մովսեսին: Մովսիսական օրենքով նզովյալները՝ Աստծո օրենքներն ու պատվիրանները խախտողները, Աստծուն անհնազանդները, մարդասպանները, շնացողները ևն, ենթակա էին աստվածային պատուհասի, քարկոծումով սպանվելուն (Ղևտ. 20, նաև Կորխի, Դաթանի և Աբիրոնի պատիժը, Թվեր 16.1–33, Աքարի մեղքը և պատիժը, Հեսու 7 ևն): Իսրայելացիներին խոստացված էր օրհնություն՝ պատվիրաններն ու օրենքները կատարելու համար, իսկ զանց առնելու և չկատարելու դեպքում՝ Ն. կամ անեծք (Բ Օրենք 11.26–28, տես նաև Ղևտ. 26): Ն-ի վերացման համար հին հրեաները կատարել են տարբեր զոհաբերություններ: Նոր կտակարանում նզովվում են բոլոր նրանք, ովքեր անհնազանդություն են հայտնում Հիսուս Քրիստոսին, Տիրոջ Ավետարանից բացի այլ ավետարաններ քարոզողներին, առաքյալների ավետարանած ճշմարտություններից շեղվողներին, խռովություններ սերմանողներին (տես Հռոմ. 9.3, Ա Կորնթ. 16.22, Գաղատ. 1.8–9): Քրիստ. եկեղեցում սկզբ. շրջանում Ն. կամ բանադրանքն ունեցել են բարոյական պատժի նշանակություն, հետագայում՝ IV դ. սկսած, Ն. օգտագործվել է որպես անեծքի բանաձև, բայց առհասարակ խուսափել են անձին անվանապես նզովելուց: Նզովվել է նրա մոլար համարված ուսմունքը կամ էլ ընդհանուր ձևով՝ «այդպես դավանողներին» կամ «այդպես ասողներին» արտահայտությամբ: Հայտնի են Կյուրեղ Ալեքսանդրացու 12 Ն-ները՝ ընդդեմ Նեստորի (տես Նեստորականություն) վարդապետության: Դրանց ի պատասխան Նեստորը հրապարակել է իր 12 հականզովքները: Կյուրեղ Ալեքսանդրացու Ն-ներն սկսվում են «Եթե մեկն ասի» կամ «Եթե մեկը չխոստովանի» խոսքերով և ավարտվում «նզովեալ եղիցի» բառերով, առանց որևէ մեկի (աղանդավորի, հերետիկոսի) անունը տալու: Այդպես է նաև Հավատո հանգանակի հավատքի խոսքերից հետո ասվող վերջին՝ նզովման հատվածում. «Իսկ ովքեր ասում են, թե կար ժամանակ, երբ չկար Որդին, կամ կար ժամանակ, երբ չկար Սուրբ Հոգին, կամ թե՝ ոչէից եղան, կամ ասում են՝ այլ էությունից են Աստծո Որդին և կամ Սուրբ Հոգին և թե փոփոխելի են կամ այլայլելի, այնպիսիներին նզովում է Կաթողիկե և Առաքելական Սուրբ Եկեղեցին»: Տիեզերական ժողովները