Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ված «Բառք եբրայեցւոց»-ի վրա: Այս շրջանից հայտնի է Աստվածաշնչի երեք բացատր. և մեկ հատուկ անունների բառարան: Բացատր. բառարանները չունեն այբբենական բառաշարք, այլ բաղկացած են մեծ ու փոքր առանձին բառացանկերից, որոնք բացատրում են Աստվածաշնչի այս կամ այն գրքի, երբեմն էլ առանձին գլուխների բառերը («Բառք ի գրոցն Ելիցն», «Բառք ի գրոց Թուոց», «Բառք ի գրոց մարգարէին Դանիէլի», «Գաղատացւոց գլխոյն» ևն): Այս կարգի բառարաններից է «Բ ա ռ ք Ս ո ւ ր բ Գ ր ո ց»-ը (Մատենադարան, ձեռ. դ 2292, 5132), որն ընդգրկում է ծիս. տեսակետից առավել գործածական աստվածաշնչյան գրքերի (Սաղմոսներից մինչև Նոր կտակարանի վերջը) բառերի բացատրությունները: Բառարանը պարունակում է շուրջ 1200 գլխաբառ: Նույն կառուցվածքն ունի «Լ ո ւ ծ ո ւ մ ն բ ա ռ ի ց յ Ա ս տ ո ւ ա ծ ա շ ո ւ ն չ գ ր ո ց» բառարանը, որը XVII դ. կազմել է Երեմիա Մեղրեցին: Նախորդի վրա հիմնված այս բառարանը բաղկացած է 3700 գլխաբառից, մեկնություններն այստեղ բավական ընդարձակ են: Մ յուս՝ «Ա յ ս բ ա ռ ք Ա ս տ ո ւ ա ծ ա շ ո ւ ն չ գ ր ո ց» բառարանը պարունակում է 1900 գլխաբառ, որից 1600-ը առկա է Երեմիա Մեղրեցու բառարանում: Ի տարբերություն իր նախորդների, այստեղ բառերը դասավորված են այբբենական կարգով: Բառարանում առկա են ընդարձակ, նկարագր. բացատրություններ՝ տրված հավալուսն (անապատի թռչուն է), ճնճղուկ, մանրագոր, հուշկապարիկ, միեղջերու և այլ գլխաբառերի դիմաց: XVII դ. ստեղծվեցին «Յ ե բ ր ա յ ե ց ւ ո ց , Ք ա ղ դ ե ա ց ւ ո ց ե ւ Յ ո ւ ն ա ց ան ո ւ ան ց թ ա ր գ մ ա ն ո ւ թ ի ւ ն», «Մ ե կ ն ո ւ թ ի ւ ն ա ն ո ւ ա ն ց յ ե բ ր այ ե ց ւ ո ց լ ե զ ո ւ է ի հ ա յ բ ա ր բ ա ռ» բառարանները, որոնք բովանդակում են Աստվածաշնչի հատուկ անունների համառոտ բացատրությունն այբբենական կարգով: Առաջին բառարանը, հրատարակված Ոսկան Երևանցու տպագրած Աստվածաշնչին կից (1666), տարածված լինելով հայաբնակ վայրերում, մուտք է գործել նաև վրաց. մշակույթ: Նրանից լայնորեն օգտվել է XVIII դ. վրաց բառարանագիր Սուլխան-Սաբա Օրբելիանին՝ Աստվածաշնչի համաբարբառ կազմելիս: Երկրորդ բառարանը՝ «Մեկնութիւն անուանց եբրայեցւոց»-ը, առաջին բառարանի 750 բառի դիմաց ունի 500 գլխաբառ: Այս-

տեղ բացատրություն- ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ներն ավելի համառոտ են: Երկու բառարաններն էլ հիմնված են «Բառք եբրայեցւոց» բառարանի վրա: Առկա են Աստվածաշնչում հանդիպող անունները՝ իրենց թեք ձևերով, որոնք եբր-ում ունեն մի քանի իմաստ. բերված են բառերի միայն գլխ. իմաստները, հազվադեպ՝ մյուս իմաստները: Երկու բառարանների հեղինակներն էլ աչքի են ընկնում եբր-ի, ասոր-ի, հուն-ի իմացությամբ և բառարանագր. հմտությամբ: Ա. բ-ի լավագույն ավանդների հաշվառումով է կազմված Մխիթար Սեբաստացու «Բ ա ռ ա ր ա ն յ ա տ ո ւ կ ա ն ո ւ ան ց Ա ս տ ո ւ ա ծ ա շ ո ւ ն չ գ ր ո ց Հ ին ե վ Ն ո ր Կ տ ա կ ա ր ա ն ա ց»-ը («Բառգիրք հայկազեան լեզուի», հ. 2, 1769): Այստեղ տրված է անվան ուղիղ և թեք ձևը, ինչպես նաև՝ եբր., հուն. ստուգաբանությունը: Գրկ. Ա մ ա լ յ ա ն Հ., Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձաններ (V–XV դդ.), Ե., 1966, էջ 143–154: Ն ո ւ յ ն ի, Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձաններ (XVI–XVII դդ.), Ե., 1971, էջ 66–116: Ա ն ա սյ ա ն Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976, էջ 1177–1242: Հակոբ Քյոսեյան

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԱՄԱԲԱՐԲԱՌ, Հ ա մ ա բ ա ր բ ա ռ Ս ո ւ ր բ Գ ր ո ց (համաբարբառ՝ ասոր. da-mխhallռtխ – միախառնում, համախառնում բառի համարժեքը. սկզբնապես կիրարկվել է համապատասխանություն, միաձայնություն, ներդաշնակություն իմաստներով), ընդհանուր իմաստով՝ որոշակի կարգով կազմված բառարան-ցուցիչ, որի նպատակն է երևան բերել Աստվածաշնչի գրքերի միջև եղած փոխհամաձայնությունը և աստվածաշնչյան հասկացությունների ու բառերի՝ տարբեր համատեքստերում ունեցած ստույգ իմաստները: Ա. հ-ների պատմության մեջ վաղագույնը Տատիանոս Ասորու «Համաբարբառ Ավետարանն» է, որն ի հայտ է եկել (180) Ավետարանների վավերականությունը կասկածի տակ առնող աղանդավոր. գաղափարները մերժելու և Սուրբ գրոց ստուգությունը փաստելու հրատապ անհրաժեշտությամբ: Ընդ որում, Տատիանոսի նպատակն էր, ի տարբերություն բոլոր հետագա կազմողների, ոչ թե ապացուցել, որ չորս Ավետարանների միջև առկա է բովանդակային դաշնություն, այլ ի հայտ բերել նրանց «անհամաձայնությունները» և վերացնել դրանք: Ուստի նա փոխագուցել, միա-

101