Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ցանկը նույնությամբ թյան գիտությանը» (Ա Տիմ. 2.4), և որ «կավերատպվել է 1668-ին Ամստերդամում հրատարակված Նոր կտակարանում: Ա. հ. են կազմել Անանիա Արզրումեցի Ալլահվերդյանը (1709), Բաղդասար դպիր Կ. Պոլսեցին (1753): Բառարանային համաբարբառի մեկ այլ օրինակ է «Բուրաստան խնկոց»-ը, որը կազմվել է XIX դ. (նախքան 1824-ը), և 1848-ին Զմյուռնիայում հրատարակված «Համաբարբառ կամ ցանկ նմանաձայն բառից Նորոյ Կտակարանի» աշխատությունը: Այս Ա. հ. հիմնված է Հովսեփ վրդ. Տեր-Ավագյան Արցախեցու կազմած Ա. հ-ի վրա, որը մեզ չի հասել: Ա. հ-ների մեջ իր գիտ. մակարդակով և համակարգվածությամբ լավագույնը Երուսաղեմի միաբան Թադեոս վրդ. Աստվածատուրյանի կազմածն է (հրտ. 1895): Այն ցայսօր էլ լայնորեն օգտագործվում է ինչպես սուրբգրային, այնպես էլ առհասարակ հայագիտ. ուսումնասիրություններում: Առկա է նաև աշխարհաբար (արևմտահայերեն) Աստվածաշնչի համաբարբառը (1963, Բեյրութ): Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2.2, 4-րդ պատկերը:

Գրկ. Է ս ա պ ա լ յ ա ն Պ., Տատիանի Համաբարբառն և հայերէն Աւետարաններու առաջին թարգմանութիւնը, Վնն., 1937: Ա ն ա սյ ա ն Հ., Հայ համաբարբառային գրականությունը և հայ մատենագրության համաբարբառը (աղբյուրաբանական և բնագրաքննական ուսումնասիրություն), «Էջմիածին», 1972: Հակոբ Քյոսեյան

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, Ա ս տ վ ա ծ ա շ ո ւ ն չ մ ա տյ ա ն, Ս ո ւ ր բ Գ ի ր ք, Գ ի ր ք գ ր ո ց, Ա ս տ ծ ո խ ո ս ք, Կ ե ն ա ց խ ո ս ք, Աստծո հայտնությունը մարդկությանը, նրա խոսքերի, պատվիրանների, օրենքների, իմաստության, կանխասացությունների, երախտիքների, գործերի և փրկչական ծրագրի ամբողջությունը: Քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքը: Աստվածաշունչ գրքերը շնորհվել են մարդկությանը շուրջ 1500 տարիների ընթացքում՝ Սուրբ Հոգու ներշնչանքով և նրա իսկ կողմից ընտրված շուրջ 40 մատենագիր մարգարեների, ավետարանիչների և առաքյալների ձեռամբ: Հայտնությունը մատենագրվել է Աստծո հրամանով (Բ Օր. 31.24–26, Հեսու 24.26 ևն)՝ ստուգիվ և անսխալաբար սերնդեսերունդ փոխանցելու նպատակով, որպեսզի «բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտու-

104

տարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. 3.17): Ա. Աստծո և մարդկության փոխհարաբերության իսկական վկայարան է. այստեղ Աստված բացահայտում է իրեն (աստվածությունը, մշտնջենավորությունը, զորությունը, սրբությունը, հավատարմությունը, սերը), միջամտում մարդկանց կյանքին, ուխտ կնքում նրանց հետ: Սրբազան պատմություններում արձանագրվում է նաև մարդու և ժողովուրդների պատասխանը՝ «կյանքն ու մահը, բարին ու չարը» (Բ Օր. 30.15) ազատ կամքով ընտրելու փրկչական խորհրդի լույսի ներքո: Ա. դավանանքի, աստվածաբանության, եկեղեցու ընդհանրական (7 խորհուրդներ, ծես, Պատարագ ևն, ինչպես նաև պաշտամունքի առարկաներ՝ մյուռոն, խաչ ևն), հավատացյալների առանձնական (պահք, աղոթք, ողորմություն և բարեպաշտություն) աստվածապաշտության աղբյուրն է: Ա. մարդկության բազմադարյան գրականության և մշակութ. ժառանգության գլուխգործոցն է, համաշխ. քաղաքակրթության ընթացքն ուղենշած և առավել ներգործուն ազդեցություն ունեցած գիրքը: «Աստվածաշունչը» իբրև հատուկ անուն բնորոշ է միայն հայերին և փոխառված է Նոր կտակարանից, որտեղ Պողոս առաքյալն այն օգտագործել է իբրև ածական. «Աստծու շնչով գրված ամեն գիրք» (Բ Տիմ. 3.16, գրաբարում՝ «Ամենայն գիրք աստուածաշունչք»): Քրիստ. մյուս եկեղեցիներում գործածվող Biblia բառը փոխառված է հունարեն τα βιβλια-ից, որը թեև բառացի նշանակում է գրքեր, սակայն հավաքական՝ մեկ գրքի իմաստ ունի, ինչպես բովանդակ Ա-ի պարագան է: Կազմված լինելով 75 տարաբնույթ ու ավարտուն գրքերից, գրված տարբեր լեզուներով (եբրայերեն, հունարեն, մասամբ՝ արամեերեն), տարբեր քաղաքակրթություններում ու ժամանակաշրջաններում, այդուհանդերձ, աստվածաշնչական գրքերը կուռ ու ամբողջական միասնություն են և ներդաշնակորեն լրացնում են միմյանց: Սուրբ Գրքի աստվածաշնչականությունը, այսինքն՝ աստվածային ծագումը նրա գլխավոր ու կարևորագույն առանձնահատկությունն է, ինչը պայմանավորում է նրա անառարկելի հեղինակությունը, տարբերությունը մյուս բոլոր գրական ստեղծագործություններից և հարատևությունը. «Երկինք և երկիր պիտի անցնեն, բայց իմ խոսքերը չպիտի անց-