վանի տաճարը և համանման հուշարձաններ, Ե., 1976: Գ ր ի գ ո ր յ ա ն Վ., Ավանի տաճարի վերակազմությունը, ԼՀԳ, 1983, դ 11: ժ Ր պ Վ ÿ վ Ը., Խ ՉՏտՐՏրց Տ ՊՈՑՌՐՏՉՍպ ԽՈՒպՊՐՈսՖվՏռ ՓպՐՍՉՌ Չ ԸՉՈվպ, ԼՀԳ, 1969, դ 3: Մուրադ Հասրաթյան
ԱՎԳԵՐՅԱՆ Մկրտիչ Հայրապետի [11.11.1762, ք. Անկյուրա (Թուրքիա) – 3.3.1854, Վենետիկ], աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ: Մխիթարյան միաբանության խորհրդական (30 տարի) և ընդհանուր աթոռակալ (20 տարի): 1774-ին մտել է Ս. Ղազար վանք, ձեռնադրվել հոգևորական, ծավալել բեղմնավոր գիտ., մշակութ. գործունեություն: Իբրև աստվածաբան հայտնի է բազմաթիվ երկերով. ամենանշանավորը «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց» (հ. 1–12, 1810–15) կոթող. աշխատությունն է, որՄ. Ավգերյան տեղ լուսաբանել է սրբերի կյանքը, կատարել բանասիր. վերլուծումներ ու ճշգրտումներ: Առանձնակի արժեք ունի 12-րդ հատորը՝ «Մնացորդք Վարուց Սրբոց արտաքոյ տօնացուցին մերոյ, յիշատակելոց ի Յայսմաւուրս կամ ի Ճառընտիրս Հայոց, որպէս և Յունաց և Լատինացւոց» (1815), որն այբբենական սկզբունքով կազմված սրբանունների բառարան է՝ հարուստ հավելյալ տվյալներով: Գրել է կրոնաբարոյախոս. բնույթի բազմաթիվ երկեր, որոնցից «Բարի խորհուրդներ» (1809) և «Դեղ կենաց, որ է հոգեւոր բժշկարան» (1810) աշխատությունները շարադրված են արևմտահայերեն և կարևոր են վերջինիս պատմությունն ուսումնասիրելու առումով ևս: Ա. վիթխարի աշխատանք է կատարել նաև թարգմանության ասպարեզում. լատ-ից գրաբար է թարգմանել Հեթում Պատմիչի «Պատմութիւն թաթարաց»-ը (1842), Աղեքսանդր Թասսոնի «Ապացոյցք կրօնի և պատասխանատուութիւնք»-ը (1844), Սենեկայի «Ճառք իմաստասիրականք»-ը (1849), Կիկերոնի «Յաղագս պատշաճից»-ը (1845), Գրիգոր Մեծի «Կանոն հովուական»-ը (1846) ևն: Գրաբարից
լատ. է թարգմանել ՓիԱՎԵՏԱԲԵՐ լոն Ալեքսանդրացու ճառերը և Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն»-ը (մաս 1–2, 1818), որոնց հուն. բնագրերը կորած են: «Քրոնիկոն»-ն ամփոփում է հայերեն հին թարգմանության բնագիրը և հույն մատենագիրների գրվածքներում պահպանված հուն. հատվածները: Ա-ի գլուխգործոցն է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» կամ «Նոր հայկազեան բառարան»-ը (հ. 1–2, 1836–37, համահեղինակներ՝ Գ. Ավետիքյան, Խ. Սյուրմելյան): Հրատարակել է նաև «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» (1846): Երկ. Քրիստոնէական վարդապետութիւն ոտանաւորեալ առ հեշտին մտառութիւն համբակաց, ևս առաւել մանկանց դպրատան Լուսաւորչի, Վնտ., 1810: Աղօթագիրք կարճառօտ, Վնտ., 1832: Նուեր սիրոյ առ ամենասուրբ կոյսն Մարիամ Աստուածածին, Վնտ., 1854: Գրկ. Հանգիստ հոր վարդապետի Մխիթարեան Ավգերեան հ. Մկրտչի, «Բազմավեպ», 1854, դ 5: Մխիթարեան յոբելեան, Վնտ., 1901, էջ 101–108:
«ԱՎԵՏԱԲԵՐ», կրոնական, ուսումնական, ընտանեկան և քաղաքական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1855–1915-ին, Կ. Պոլսում (1855–65ին՝ «Ավետաբեր և շտեմարան պիտանի գիտելեաց»): Խմբագիրներ՝ Ջ. Գրին, Ե. Պլիս, Մ. Մինասյան և ուր.: Ամերիկայի միսիոներների ընկերության հրատարակություն: Հրատարակվել է նաև հայատառ թուրքերենով: «Ա.» պաշտպանել ու հիմնավորել է բողոքական դավանանքը: Ըստ «Ա.»-ի, Հայ եկեղեցին Ս. Գիրքը քարոզում է ժողովրդին անմատչելի լեզվով՝ գրաբարով, ուստի և այդ եկեղեցին քրիստոնեական է զուտ անվանապես: Մ յուս հարցերում «Ա.» Հայաստանյայց եկեղեցուն ներկայացրել է բողոքականների ավանդ. մեղադրանքները՝ նախնական ավետարանական պարզությունից հեռանալը, օտարոտի և ավելորդ ծեսեր ու արարողություններ ընդունելը (ինչպիսիք են, օր., ս. Աստվածածնին և սրբերին աղոթք ուղղելը կամ պաշտոն վերագրելը ևն): «Ա.» տպագրել է հոդվածներ և լրատվություն՝ ձեռնադրության, ապաշխարության, դրոշմի, պսակի, վերջին օծումի ևնի վերաբերյալ՝ նախապատվություն տալով բողոքական դավանանքի ընդունած կարգին ու արարողություններին: Ս. Գրքի թեմաներով տպագրել է քարոզներ, մեկնություններ ու ճառեր: Ի տարբերություն ժամանակի մյուս բողոքական
125