Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նի Ավետարանը» (X դ.), «Ծուղրութի Ավետարանը» (974), «Ադրիանուպոլսի Ավետարանը» (1007), Երուսաղեմի մատենադարանում պահվող դ 2555 ձեռագիրը, 1038-ի Ա., «Կարսի Ավետարանը» (1064), «Մողնու Ավետարանը» (XI դ.) ևն: «Հաղպատի Ավետարան»-ի (1221), «Խաչենի Ավետարան»-ի (1224) և «Թարգմանչաց Ավետարան»-ի (1232) մանրանկարներում շեշտված են առավելապես ազգային հոգեբանության և տեղի գեղագիտ. նախասիրություններից բխող առանձնահատկությունները: Պատկերաշարի ընդգրկման և դրանց թեմատիկ մեկնաբանության տեսակետից Ա-ների նկարազարդումները հետագա զարգացում են ապրել XII–XIV դդ., Բարձր Հայքի, Սյունիքի, Արցախի, Անի-Շիրակի, Գլաձորի, Ղրիմի, հատկապես Վասպուրականի և Կիլիկիայի մանրանկարչության դպրոցներում: Լավագույն նմուշներից են Երևանի Մատենադարանի դ 7644 ձեռագիրը (XIII դ.), «Ութ մանրանկարիչների Ավետարանը», 1260-ին ընդօրինակված Ա., որը նկարազարդել է Թորոս Ռոսլինը (Երուսաղեմի մատենադարան, ձեռ. դ 251), 1302-ին ընդօրինակված Ա. (Մատենադարան, ձեռ. դ 6792) ևն: Ա-ների հարդարանքը ամբողջացնում են դրոշմազարդ և այլ կազմերը, խորանազարդերը, անվանաթերթերը և լուսանցազարդերը (բույսերի, կենդանիների պատկերներ, երկրաչափ. զարդանախշեր): Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2.4, 4–5-րդ և 2.5, 1–4-րդ պատկերները: Գրկ. Բառարան Սուրբ Գրոց, ԿՊ, 1881: Ս ա ր ա ֆ յ ա ն Գ., Ներածութիւն Նոր կտակարանի, Անթիլիաս, 1950: Ե ղ ի այ ա ն Բ., Քննական պատմութիւն Սուրբգրական ժամանակներու, գիրք 4, Ներածութիւն Նոր կտակարանի, Անթիլիաս, 1974: Ա ն ա ս յ ա ն Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976: Պ ե տ ր ո ս յ ա ն Ե., Ավետարանների միջնադարյան հայկական մեկնություններ, «Էջմիածին», 1982, դ 1: Ն ո ւ յ ն ի, Ներածություն Նոր կտակարանի, Ս. Էջմիածին, 1996: Մա ն ո ւ կ յ ա ն Ս., Ներածութիւն Աստուածաշունչի, Ս. Էջմիածին, 1984: Մա ն ո ւ կ յ ա ն Ա., Աստուածաշունչ մատեանը, Թեհրան, 1995: Կ ա յ ա յ ա ն Ա., Նոր կտակարանի ընդհանուր ներածություն, Ե., 1996:

ԱՎԵՏԱՐԱՆԱՑՈՒՅՑ, արարողության ընթացքում Ավետարանների ընթերցման կարգը սահմանող ուղեցույց ծիսամատյան, որը, Տոնացույցի մաս կազմելով, հաճախ ձեռագրերում հանդիպում է իբրև Ավետարաններին կից առանձին միավոր (Մատենադարան, ձեռ. դ 7734, 7534, 3722): Ա. Տոնացույցի զարգաց-

ման նախնական փուլն ԱՎԵՏԻՍ է, մատնանշում է օրվա համար սահմանված Ավետարանի ընթերցումների հերթագայությունն ու բուն ընթերցումը: Հեղինակի անուն կրող միակ Ա. հայտնի է Ներսես Շնորհալու անունով՝ «Շաբաթականք աւետարանք, ըստ խորհրդոյ արարչութեան շարականաց, զոր տէր Ներսես է շինեալ», որն Ավետարանի ընթերցումներ է նշում համաձայն օրերի և զանազան առիթների՝ «Վասն կանանց», «Վասն ննջեցելոց», «Վասն պատերազմի» ևն: Գրկ. Ա ն ա սյ ա ն Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976, էջ 959–962: Հակոբ Քյոսեյան

ԱՎԵՏԻՍ, 1. Քրիստոսի ծնունդն ավետող և օրհնաբանող հոգևոր երգերի տեսակ: Պատկերավոր ներկայացնում է այն պահը, երբ հրեշտակներն ավետում են հովիվներին մանուկ Հիսուսի ծնունդը: Յուրաքանչյուր տողի սկզբում կամ վերջում և կամ կրկնակում պարտադիր առկա է «ա վ ե տ ի ս» բառը: Շարականների և տաղերի մի որոշակի հատված գրված է Ա-ի ձևով, ինչպես, օր., Մովսես Խորենացուն վերագրվող Ծննդյան և Աստվածահայտնության ութօրեքի շարականներից («Խորհուրդ մեծ և սքանչելի») կամ Ներսես Շնորհալու տաղերից («Նոր ծաղիկ») մի քանիսը: 2. Ժող. համանուն երգեր, որոնք պահպանվել են տարբեր բարբառներում: Հետաքըրքրական են նրանով, որ քրիստ. բովանդակության և ծիս. կիրառության պայմաններում պահպանել են հեթանոս., մասնավորապես՝ հին հայկ. ամանորյա երգերի մոտիվների և պատկերների մնացուկներ: Գրկ. Կ ո մ ի տ ա ս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941, էջ 108–109: Աննա Արևշատյան

ԱՎԵՏԻՍ, Ա վ ե տ ի ք (ծ. և մ. թթ. անհտ), XIII դարի 2-րդ կեսի գրիչ, գեղագիր: Ապրել է Կիլիկյան Հայաստանում, ստեղծագործել մայրաքաղաք Սիսում, բերդաքաղաք Հռոմկլայում, որտեղ գտնվում էր Հայոց կաթողիկոս. աթոռը: Եղել է իր ժամանակի կիլիկյան ամենահռչակավոր գրիչը: Այդ են վկայում արքունական ընտանիքի անդամների և բարձրաստիճան հոգևորականների պատվերով նրա ընդօրինակած մատյանները: Համագործակցել է Թորոս Ռոսլինի հետ: Հայտնի է Ա-ի ընդօրինակած

131