Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տոնէականը, Տփղիս, 1900, էջ 95–98: Ք յ ո ս ե յ ա ն Հ., Դրվագներ հայ միջնադարյան արվեստի աստվածաբանության, Ս. Էջմիածին, 1995, էջ 196–204: Հակոբ Քյոսեյան

ՀՈՒԼԻԱՆՈՍԱԿԱՆՆԵՐ, քրիստոսաբանական վարդապետության հետևորդներ: Հիմնադիրն է Հուլիանոս Հալիկառնասցին, որը հակաքաղկեդոն. պայքարի նշանավոր դեմքերից էր: Բյուզ. կայսր Հուստինոս I-ի (518–527) օրոք, երբ վերսկսվել են հալածանքները Քաղկեդոնի ժողովը մերժողների դեմ, Հուլիանոս Հալիկառնասցին մի շարք հայտնի եպիսկոպոսների հետ 518-ին աքսորվել է Ալեքսանդրիա: Աքսորյալների մեջ էր նաև Անտիոքի պատրիարք Սևերիոս Անտիոքացին, որի հետ Հուլիանոս Հալիկառնասցին վեճի է բռնվում Տիրոջ մարմնի անապականության շուրջ: Հայտնի է, որ Հուլիանոս Հալիկառնասցին այլևս չի վերադարձել Հալիկառնաս, և նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Հեղինակ է Սևերիոս Անտիոքացու դեմ ուղղված չորս գործերի, որոնցից պահպանվել են բազում հատվածներ, նաև վերականգնվել նրա նամակներից շատերը: Հայ եկեղեցու հայրերը մերժելով Սևերիոս Անտիոքացու «ապականության» վարդապետությունը (տես Սևերիոսյաններ), միաժամանակ զգուշացել են Հուլիանոս Հալիկառնասցու անապականության մեջ քողարկված երևութականությունից (դոկետիզմ): Սակայն հայ հայրերը վիճում էին ոչ այնքան Հուլիանոս Հալիկառնասցու, որքան նրա ծայրահեղ հետևորդների հետ: Համենայն դեպս Հուլիանոս Հալիկառնասցու գրվածքներում չկա այն կոպիտ երևութականությունը, որի մասին հաճախ խոսել են նրա հակառակորդները՝ մեղադրելով նրան Տիրոջ մարմնի անապականության իր ուսմունքով փրկության խորհուրդը ինչ-որ «երևակայության և անրջական պատրանքի» (այստեղից էլ՝ «երևութականներ» անունը) վերածելու մեջ: Հ. ավելի հեռու են գնացել. նրանց անվանել են «աֆտարդոկետներ» (անապականերևութականներ) և «ֆանտազիստներ». այս անունները լավագույնս ցույց են տալիս նրանց մտածելակերպի մեջ բույն դրած երևութականությունը: Հուլիանոս Հալիկառնասցու ծայրահեղ հետևորդներից ոմանց համոզմամբ՝ աստվածամարդկային միության մեջ պայծառակերպված և աստվածացած մարդեղությունը չի կարելի անվանել «արարչական». այսպես առաջացել է «անարարչականների» աղանդը:

Հուլիանոս ՀալիկառՀՈՒՅՍ նասցու ծայրահեղ հետևորդներ (երևութականներ) հայտնվել են նաև Հայաստանում, որոնց դեմ սուր պայքար է ծավալվել: Երևութականությունը հայոց մեջ կոչվել է նաև «Մայրագոմեցու աղանդ» (Սարգիս Մայրագոմեցու անունով): Սարգիս Մայրագոմեցու հետևորդներին սուր քննադատության է ենթարկել Թեոդորոս Քռթենավորն իր «Ընդդէմ մայրագոմեցւոյն» գրվածքում: Նրանց դեմ պայքարն իր գաղափար. ամբողջականությանն է հասել Հովհաննես Գ Օձնեցու և Խոսրովիկ Թարգմանչի գրվածքներում: Գրկ. Գ ր ի գ ո ր Տ ա թ ե վ ա ց ի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729: Հ ո վ հ ա ն ն ե ս Ի մ ա ս տ ա ս ե ր Օ ձ ն ե ց ի, Մատենագրութիւնք, Վնտ., 1833: Հ ո վ ս ե փյ ա ն Գ., Խոսրովիկ Թարգմանիչ, Վաղ-պատ, 1899: Կնիք հաւատոյ…, Էջմիածին, 1914: Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994: Ա ր ա մյ ա ն Մ., Հովհաննես Սարկավագի «Յաղագս նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն» ժողովածուն, «Գանձասար», 6, 1996: ը Տ ս Տ Ց Տ Չ Թ. Թ., խպՍՓՌՌ տՏ ՌրՑՏՐՌՌ ՊՐպՉվպռ ՓպՐՍՉՌ, Ց. 4, Ծ., 1994; L e b o n J., Le Monophysisme sռvռrien, Louvain, 1909; D r a g u e t R., Julien d’Halicarnasse et sa controverse avec SռvՌre d’Antioche sur l’incorruptibilitռ du corps du Christ, Louvain, 1924; G r i l l m e i e r A., Christ in Christian Tradition, v. 2, part 4, 1995. Մեսրոպ քհն. Արամյան

«ՀՈՒՅՍ», ազգային, կրոնական, իմաստասիրական, գիտական, բանասիրական ամսագիր: Արմաշի Չարխափան Ս. Աստվածածին վանքի միաբանության հրատարակություն: Լույս է տեսել 1864–77-ին, Արմաշում: Խմբագիր՝ Խ. արք. Աշըքյան: Տպագրել է աստվածաբան. ուսումնասիրություններ, կրոնաբարոյախոս. հոդվածներ, խրատ. զրույցներ ու քարոզներ, Հայ առաքելական եկեղեցու դավանությանը նվիրված նյութեր, հայոց պատմ. անցյալի թեմաներով չափածո ստեղծագործություններ ևն: Հիշարժան են «Հ.»-ի՝ կրոնի պատմությանը, Զրադաշտին, հին հույների հեթանոս. հավատալիքներին, կաթոլիկությանը, բողոքականությանը վերաբերող ինքնուրույն և թարգման. հոդվածները: «Հ.» տեսականորեն սատարել է Հայ եկեղեցուն, պաշտպանել նրա դավան. ուղղափառությունը, միաժամանակ ընդգծել քրիստ. չափավորության, պարկեշտության և այլ առաքինությունների կարևորությունը, ձաղկել բարքերի և բարոյականության անկման երևույթները, տպագրել «Կանոնք նշանադրության և հարսանյաց Պարտիզակին»՝

643