Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրկ. Ե ղ ի շ ե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Ե., 1994: Սուրբերու կյանքը, Բեյրութ, 1994: Գ ա լ ո ւ ս տյ ա ն Շ., Հայազգի սուրբեր, Ե., 1997: Լևոն Սարգսյան

ՂԵՎՈՆԴ.

ՂԵՎՈՆԴՅԱՆՔ, ս ո ւ ր բ Ղ ե վ ո ն դ յ ա ն ք, V դարի նահատակ եկեղեցականների խումբ (ինը հոգի): Տոնացույցի մեջ հիշվում են Ք ա հ ա ն ա յ ի ց անունով: Հայաստանում զրադաշտականության տարածման դեմ պայքարի և Վարդանանց պատերազմի գործուն մասնակիցներ: Ավարայրի ճակատամարտից հետո, 452-ի սկզբին պարսիկները 37 նախարարների հետ նրանց ևս աքսորել են Վրկան (այժմյան Մազանդարան): Նրանք էին. Ղևոնդ Երեց Վանանդեցին (որի անունով և կոչվել են Ղ.), Հովսեփ կաթողիկոսը (Հովսեփ Ա Հողոցմեցի), Սահակ Ռշտունի եպիսկոպոսը, Մուշեղ Արծրունին (Աղբակից), Արշեն կամ Արսեն երեցը (Բագրեվանդի Եղեգիկ գյուղից), Քաջաջ սարկավագը Ռշտունիքից, Թաթիկ եպիսկոպոսը, Սամվել քահանան և Աբրահամ սարկավագը (երկուսն էլ՝ Այրարատ նահանգի Արած գյուղից): Գերության մեջ են մնացել մինչև 454-ի սկիզբը, երբ քուշանների հետ պատերազմից հետո պարսիկները սաստկացրել են հալածանքները քրիստոնյաների դեմ և մահապատժի դատապարտել գերյալ եկեղեցականներին: Սահակ քահանան և Աբրահամ սարկավագը նահատակվել են Ապար նահանգի (այժմյան Խորասան) Վարդգետ գավառում, 454-ի հուլիսի 7-ին, Թաթիկ եպիսկոպոսը՝ Խուժաստանում, մնացյալ 6-ը՝ Ապար աշխարհում, Նյուշապուհ քաղաքի մոտակայքում, 454-ի հուլիսի 25-ին: Այդ խմբի մեջ հիշատակվում է նաև Նյուշապուհ Պարսից մոգպետը, որը մկրտվել է և նրանց հետ նահատակվել: Հայ եկեղեցին ս. Ղ-ց հիշատակը տոնում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը: Գրկ. Յայսմաւուրք, ԿՊ, 1730, 31-ը հուլիսի: Ղ ա զ ա ր Փ ա ր պ ե ց ի, Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, ԿՊ, 1912, հ. 1, էջ 392–404: Ե ղ ի շ ե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Ե., 1994, գլ. 8: հՉÿՑօպ ՈՐՎÿվրՍՏռ ՓպՐՍՉՌ. ԽվՌչՈ I. ԾցփպվՌՍՌ. հՏրՑՈՉՌՑպսՖ ԹպՐւ. ՈՐւՌՎՈվՊՐՌՑ ժջվՌՍ, հՉ. նփՎՌՈՊջՌվ, 1996. Քնարիկ Տեր-Դավթյան

ՂՊՏԻ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻ, Արևելյան ուղղափառ եկեղեցիներից: Հիմնադիրը և

656

Ղ. ու. ե-ու հնագույն հոգևոր կենտրոնի՝ Ալեքսանդրիայի աթոռի առաջին եպիսկոպոսը Մարկոս ավետարանիչն է (I դ.): Եկեղեցու գլուխը պատրիարքն է, նստավայրը՝ Ալեքսանդրիայից հետո, սկսած XI դարից, Կահիրեում (1968-ին կառուցված Ս. Մարկոս Մայր տաճար): Մինչև XX դ. կեսը Ղ. ու. ե-ուն վարչականորեն ենթակա է եղել դավանակից Եթովպական ուղղափառ եկեղեցին, որի եպիսկոպոսապետը պարտադիր պետք է ազգությամբ ղպտի լիներ և ձեռնադրվեր Եգիպտոսում: Մինչև VII դ. (արաբ. արշավանքներ) Եգիպտոսի եկեղեցին հայտնի էր Տիեզերական հինգ պատրիարքություններից մեկի՝ Ալեքսանդրիայի աթոռ կամ պատրիարքություն անունով: «Ղպտի» անվանումով, որը Եգիպտոս տեղանվան աղճատված ձևն է, արաբները կոչել են հին եգիպտացիների հետևորդներին՝ քրիստոնյա եգիպտացիներին, իսկ «ղպտի» անունը տարածվել է նաև Եգիպտոսի եկեղեցու (Ալեքսանդրիայի աթոռի) վրա: Ալեքսանդրիայի աթոռը կարևոր դեր է խաղացել Ընդհանրական եկեղեցու պատմության մեջ: Ընդհանրական եկեղեցու ամենահռչակավոր հայրերից մի քանիսը եղել են Ալեքսանդրիայի պատրիարքներ: Աթոռի հեղինակությունը բարձրացել է հատկապես IV–V դդ. քրիստոսաբանական մեծ վեճերի և երեք տիեզերական ժողովների ժամանակ, երբ Ալեքսանդրյան դպրոցի աստվածաբանությունը հաղթել է և ուղղափառ ճանաչվել տարաբնույթ հերձվածողների և աղանդների դեմ պայքարում: Այդ շրջանի ամենանշանավոր պատրիարքներից էին Պետրոս Ա (293–303), Աթանաս Ալեքսանդրացին, Կյուրեղ Ալեքսանդրացին, Տիմոթեոս Կուզը, Դիոսկորոսը (443–458), որոնք հետևողականորեն պայքարել են արիոսականության (Նիկիայի Ա տիեզերական ժողով 325), մակեդոնականության (Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով 381), նեստորականության (Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431), եվտիքականության, ինչպես նաև քաղկեդոնականության դեմ: Մերժելով 451-ի Քաղկեդոնի ժողովի վարդապետությունը՝ Ղ. ու. ե. հավատարիմ է մնացել երեք տիեզեր. ժողովների դավանությանը, խզել հաղորդությունը բյուզ. եկեղեցու հետ և դավանակից մյուս եկեղեցիների (այդ թվում՝ Հայ եկեղեցու) հետ կազմել Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքը: XI–XIII դդ., խաչակրաց արշավանքների ժամանակ և հետագա դարերում, Հռոմի կաթոլիկ