Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո) եկեղեց., վարչ., հոգևոր կյանքում: 1731-ին Հուսիկ քհն. Աջապահյանը մեկնել է Կ. Պոլիս և սուլթանից ստացել Կիլիկիայի կաթողիկոսության հրովարտակը, որով Ա-ին իրավունք է տրվել տնօրինելու կաթողիկոսության գահը: 1731–1866-ին, անընդմեջ, կաթողիկոս են օծվել Ա-ի Սսի ճյուղի ներկայացուցիչները հետևյալ հաջորդականությամբ. Ղուկաս Ա (1731–37), Միքայել Ա (1737–58), Գաբրիել Ա (1758–70), Եփրեմ Ա (1771–84), Եղիազար Ա (1772, անվավեր), Թեոդորոս Ա (այլ ցանկերում՝ Թորոս Գ, 1784–96), Կիրակոս Ա Մեծ (1797–1822), Եփրեմ Բ (1823–33), Միքայել Բ (1833–55), Կիրակոս Բ (1855–66): Աջապահյան տոհմի կաթողիկոսները (Ղուկաս Ա, Միքայել Ա, Կիրակոս Ա) ծավալել են շին., վարչ., հոգևոր-մշակութ. և կրթ. մեծ գործունեություն: Գրական գործունեությամբ աչքի է ընկել Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսը: 1860-ի Ազգային սահմանադրությամբ սահմանափակվել են Ա-ի իրավունքները, թեև, համաձայն գերդաստանի սրբագործված ավանդության, Ա-ի ժառանգներն իրենց տիրական ներկայությունը պահել են Կիլիկիայի կաթողիկոս. աթոռի միաբանության շարքերում: Մեծ եղեռնի տարիներին նրանք նույնպես ենթարկվել են ջարդի և տեղահանության: Փրկվածները բնակություն են հաստատել Լիբանանում, որտեղից էլ հետագայում սփռվել են այլ երկրներ: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 2, 3, ԿՊ-Երուսաղեմ, 1914, 1927: Կյ ո ւ լ ե ս ե րյ ա ն Բ., Պատմութիւն Կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939: Միքայել ծ. վրդ. Աջապահյան

ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ, Գրիգոր Ա Լուսավորչի սահմանած պահք, որը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Լինում է Մեծ պահքից 3 շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում թույլատրվել է ուտել միայն աղ ու հաց: Այդ օրերին չի արտոնվում Պատարագ մատուցել, եկեղեցում ընթերցել Սուրբ Գիրք կամ Ավետարան: Տարբեր մեկնությունների համաձայն, այս պահքը «Առաջավորաց» է կոչվել իբրև ազդարար Մեծ պահքի կամ, իբրև Հայոց պահք՝ նշանակ Հայաստանի հոգևոր լուսավորության: Ըստ մեկ այլ բացատրության, Աստված 6-րդ օրը մարդուն ստեղծելուց հետո միայն 5-րդ օրն է ուտելու հրաման տվել (Ծննդ. 1.29–30), և

չուտիքի հենց այդ 5 ԱՌԱՔԵԼ օրն է ակնարկում «Առաջավորաց»-ը: Ա. պ-ի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է ս. Հովնանի քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը, բայց ոչ իբրև Հովնան մարգարեի տոն, այլ իբր մեծ ապաշխարության և ծոմապահության օրինակ: Ա. պ-ի խորհուրդը հեթանոս. ապականությունից, ադամական մեղքից մարդկային 5 զգայարանների սրբումն է: Հին եկեղեցում սովորություն կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել: Գրիգոր Ա Լուսավորիչը նույնպես սահմանում է, որ Տրդատ Գ թագավորն ու մյուսները մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահեն, ինչի շնորհիվ էլ նրանք փրկվում են այսահարությունից: Այստեղից էլ Ա. պ. կոչվել է նաև Փրկության պահք: Ա. պ. միջնադարում թյուրիմացաբար անվանվել է ս. Սարգսի պահք՝ ելնելով այն հանգամանքից, որ Ա. պ-ին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է ս. Սարգսի տոնը: Հայ մատենագիրների վկայությամբ, Ա. պ. հնում գոյություն է ունեցել նաև հույների ու լատինների մոտ: Գրկ. Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ծիսական բառարան, Ե., 1992: Մա ն ո ւ կ յ ա ն Ա., Հայ եկեղեցու տոները, 6 հրտ., Թեհրան, 1999: Եզնիկ եպս. Պետրոսյան

ԱՌԱՔԵԼ ԲԱՂԻՇԵՑԻ, Պ ո ռ ե ց ի [մոտ 1380, գ. Պոռ (Վասպուրական) – 11.1.1454, ք. Արղնի (կամ Արկնի)], վարդապետ, տաղերգու, բանաստեղծ: Աշակերտել է Գրիգոր Խլաթեցուն (Ծերենց)՝ լինելով Թովմա Մեծոփեցու ուսումնակիցը: Եղել է Չմշկածագի ԵրկայնԸնկուզյաց վանքի առաջնորդ (1422): Այստեղ ծավալել է բարենորոգչական-կրթ. և գրական գործունեություն, խրախուսել գրչության արվեստը: Ա. Բ. անձն. ծանոթություն է ունեցել ժամանակի նշանավոր շատ գործիչների, այդ թվում՝ Մկրտիչ Նաղաշի հետ, որն իր համագյուղացին էր: Գրիգոր Խլաթեցու ողբերգական մահվան առթիվ Ա. Բ. ձոնել է «Եղերերգութիւն ի մահ նահատակութեան Ծերենց Գրիգոր վարդապետի Խլաթեցւոյ» չափածո եղերերգը (1425) և «Պատմութիւն քաջ և տիեզերալոյս վարդապետին մերոյ Գրիգորի Խլաթեցւոյ Ծերենցն» արձակ վկայաբանությունը (1426), որոնք, գեղ. արժեքից զատ, ունեն արժանահավատ պատմ. սկզբնաղբյուրի նշանակություն:

75