Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/869

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որն արարողության ժամանակ Քրիստոսի խաչը բոնում Է նրանց գլխավերեւում (Հաճախ խաչեղբայրը կոչվում է կնքահայր): Ամուսնության արարողությունը կոչվում Է Սուրբ Պսակ, որովհետեւ փեսայի եւ Հարսի գլխին թագ կամ պսակ Է դրվում. փեսան կոչվում է թագավոր, իսկ Հարսը՝ թագուհի:

Պ. եւ ա-յան խորհուրդը կատարում Է քահանան, որը Մաշտոց ծիսամատյանի հրահանգի համաձայն հարցնում է փեսային. «Որդյակ իմ, մինչեւ մահ տե՞ր ես»: Փեսան պատասխանում է. «Այո, հայր սուրբ, տեր եմ Հրամանովն Աստծո»: Այնուհետեւ քահանան հարցնում է հարսին. «Որդյակ իմ. դու մինչն մահ հնազա՞նդ ես»: Հարսը պատասխանում Է, «Այո, Հայր սուրբ հնազանդ եմ հրամանովն Աստծո»: Դրանից հետո քահանանհարսի ձեռքը հանձնում է փեսային եւ օրհնում: Այնուհետեւ. օրհնում է գինին եւ տալիս փեսային, Հարսին, ներկաներին: Գինու օրհնությունն ու բաշխումը հիշատակությունն է Կանայի հարսանիքի, որտեղ Հիսուս Քրիստոսը ջուրը գինու փոխելով՝ ուղարկեց սեղանապետին, որ բաշխի բազմությանը: Հիսուսն իր կատարած հրաշքով օրհնեց այդ հարսանիքը եւ ուրախացրեց նրանց (Հովհ. 2.1-11): Պսակի արարողության վերջում գինու բաժակի վրա կատարած աղոթքով քահանան Հիսուսի նմանությամբ օրհնում Է ամուսնացող զույգին, ներկա բազմությանը եւ ուրախացնում նրանց:

Հայ եկեղեցին թույլատրում է երկրորդ անգամ ամուսնանալ. «Կանոն կուսի պսակի» եւ «կանոն երկրորդ պսակի» (Մաշտոց): Երրորդ պսակ գոյություն չունի: Գրկ. Զեպեյան Ղ., Հայ եկեղեցվո յոթը խորհուրդները (Կանոնագիտական նկատումներ), Անթիլիաս, 1988:

Արտաշես Ղազարյան

ՊՏՂՆԱՎԱՆՔ, ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի կենտորոնում: VI դ. վերջին - VII դ. սկզբին կառուցել է իշխան Մանուել Ամատունին: Ունի երկու զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: 606-ին Պ-ի ներկայացուցիչ ու վանահայրերի միությունը հաստատող փաստաթուղթը: Պ. կիսավեր է. պահպանվել են հս. պատը, հվ. պատի արլ. հատվածը եւ արլ. գմբերավոր կամարը: Ունի բուս. մոտիվներով (արմավենի, ականթ, որթատունկ, նուռ, շուշանածաղիկ, խաղողի ողկույզի ե տերեւի փոխեփոխ շարքեր եւն), երկրաչափ. (քառակուսիներ, վեցանկյուններ) զարդակաշրով հարդարանք: Եզակի է սափորների քանդակաշարով քիվը: Հվ. շքամուտքի կամարի կենտրոնում, մեդալիոնի մեջ, երկու կողքերին հրեշտակներով Աստվածածնի պատկերաքանդակն է, նրանից աջ եւ ձախ, երեքական մեդալիոնների մեջ` առաքյալների դիմաքանդակները (մյուս վեցը, հավանաբաև եղել են չպահպանված արմ. շքամուտքի վրա):

Հվ. մուտքի զարդակամարի ձախ` հորիզոնական մասին առյուծին նետահարող, քառատրփ սլացող ձի Հեծած Մանուել Ամատունու քանդակն է, նրա աջ կողմում` Սահակ Ամատունին (Մանուելի որդին): Հս. ճակատի լուսամուտների կամարակալներին մեծ վարպետությանբ են ամենատարբեր թռչուններ (բադ, սագ, հավ, աղավնի, արծիվ, փասիան են): Ուշագրավ է արմավենու ծառի տակ նստած առյուծի քանդակը: Պ-ի պատկերաքանդակները վաղ միջնադարի հայկ. արվեստի արժեքավոր եւ ինքնատիպ ստեղծագործություններից են:

Պատկերազարդումը տես ներդիր XIII-ում, 13.8, 1-ին պատկերը:

Գրկ. Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994: Հովսեփյան Գ., Նիւթեր եւ ուսումնասիրութիւններ Հայ արուեստի եւ մշակույթի պատմութեան, պր. Յ, Նյու Յորքը, 1944: Առաքելյան Բ., Հայկական պատկերաքանդակը IV-VII դարերում, Ե. 1949: Մնացականյան Ստ., Պտղնիի տաճարը, ՊԲՀ, 1961, No. 3-4: Ասմարյան Հ., Պտղնիի տաճարի զարդարաքանդակները, ԲԵՀ, 1973, No. 2: