Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՍՏՎԱԾԱԲԱՆ. թյամբ սրբվի: Նա խոս- ցությունը: Հայաստանում քրիստոնեությունը

տանում է ուղարկել Մեսիային, որը կփրկի ընտրյալ ժողովրդին իր մեղքերից և կարժանացնի հավիտենական կյանքի: Նոր կտակարանը աստվածային փրկարար խոստումի իրականացման պատմությունն է, որը սկսվում է Բեթղեհեմում Հիսուսի հրաշափառ ծննդով: Նա կոչվում է «Օծյալ Տեր»: Հիսուսի մասին եղած մարգարեությունը կոչում է նրան «Որդի Բարձրյալի»: Նրա մկրտության պահին Ա. խոսում է և կոչում նրան «սիրելի Որդի», և Աստծո Հոգին աղավնակերպ իջնում է երկնքից: Միակ Ա. հայտնվում է իր երեք անձերով՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Հին ուխտի մեջ Ա. միայն իր ժողովրդի Հայրն է: Նոր ուխտի մեջ նա Հայրն է բոլոր նրանց, ովքեր դավանում են Քրիստոսին՝ «Որդի կենդանի Աստծո»: «Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ…» (Հովհ. 1.12): Ա. շնորհում է իր Հոգին նրանց, ովքեր կատարում են իր կամքը: Նոր ուխտի օրենքը սերն է. «Սիրել Աստծուն ամբողջ սրտով և սիրել ընկերոջդ քո անձի պես», որովհետև «Նախ Աստուած սիրեց մեզ»: Սիրով Աստծուն կապված հավատացյալի սիրտը «տաճար է Սուրբ Հոգու»: Հունարեն գրված Ավետարանների մեջ Ա. կոչված է «Տեր» կամ «Տեր Աստված», Քրիստոս կոչված է «Բանն Աստված», և Սուրբ Հոգին՝ «Տիրոջ Հոգի»: Հայ եկեղեցու Լուսավորիչը՝ Ս. Գրիգորը, ամփոփել է Սուրբ Երրորդության հավատն իր նշանավոր վկայությամբ. «Իսկ մենք պիտի փառավորենք նրան, որ հավիտյանից առաջ է, երկրպագելով Ս. Երրորդությանը և մեկ Աստվածությանը, Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն»: Տես նաև Հիսուս Քրիստոս: Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2.2, 1-ին պատկերը: Շահե արք. Աճեմյան

ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ-ԴԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, եկեղեցական գրականության տեսակ. ամփոփում է եկեղեցու տեսական, վարդապետական սկզբունքները պարունակող երկերը, որոնց նպատակն է ուժեղացնել եկեղեցու գաղափարական դիրքերը, արթուն պահել հոգևոր, ազգային ինքնագիտակ-

90

պետ. կրոն հռչակվելուց (301) հետո հեթանոսության դեմ մղվող պայքարի գաղափար. զենք է դարձել ջատագովական գրականությունը (տես Ջատագովություն), որն ընդգրկել է նաև քրիստոնեության առաջին դարերում ծագած աղանդավոր. գաղափարների քննադատությունը: Այդպիսի երկերից են «Կանոն սրբոյն Գրիգորի Պարթևի, դարձեալ հարցումն եւ պատասխանիք նորա», «Երանելւոյն Մեսրոպայ հայոց վարդապետի [Խաւսք ընդդէմ հմայից]», Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ը, իսկ ավելի ուշ (XIII դ.)՝ նաև «Հարցմունք եւ պատասխանիք ի գիրս Ծննդոց» աշխատությունը: Հայ Ա-դ. գ-յան վաղ նմուշներից են Գրիգոր Ա Լուսավորչին վերագրվող «Յաճախապատում ճառք»-ը և Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ի երկրորդ՝ «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի» գիրքը: Հեթանոսության դեմ պայքարին նպաստել են նաև թարգման. երկերը: Այդպիսիներից են Արիստիդես Աթենացու «Ջատագովութիւնը» (հրտ. 1878), հույն և ասորի եկեղեց. հայրերի երկերի հայերեն թարգմանությունները: Վաղ շրջանի Ա-դ. գ-յան մեջ առկա քննադատ. տարրի զարգացմամբ հանդես է եկել դավանաբան-հակաճառ. ժանրը: Քաղկեդոնի ժողովին հաջորդած շրջանում, հատկապես Դվինի 506-ի ժողովից հետո (տես Դվինի եկեղեցական ժողովներ) ստեղծված եկեղեցաքաղ. իրավիճակում, երբ Բյուզանդիան և Հռոմն ամեն կերպ փորձում էին իրենց ենթարկել անկախությունը կորցրած Հայաստանի պետ. լծակներն իր ձեռքում պահող Հայ եկեղեցին, սկիզբ են առել դավան. բուռն վեճեր քաղկեդոնականների կամ երկաբնակների հետ՝ ի պաշտպանություն հակաքաղկեդոն. վարդապետության: Հայ եկեղեցին իր հստակ դիրքորոշումն է ունեցել Քաղկեդոնի ժողովին հաջորդած քրիստոսաբան. վեճերի, Քրիստոսի բնության, կամքի, ներգործության, Տիրոջ մարմնի ապականացու թե անապական (տես Անապականություն) լինելու վերաբերյալ հակոտնյա տեսությունների, պատկերապաշտության թե պատկերամարտության, միութենական թե հակամիութենական գաղափարների հանդեպ: Այդ ընթացքում որոշվել և ճշտվել են հայադավան ուղղափառության սահմանները: Դավան. ասպարեզում Հույն և Հռոմի եկեղեցիների դեմ Հայ եկեղեցու դարեր շարունակ մղած պայքարի արգասիքն են բազմաքանակ ինքնուրույն և թարգման. աստվա-