Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Սուրբ Երրորդություն», «Աստծո արարչություն», «Աշխարհի ստեղծում», «Հրեշտակները», «Մարդու ստեղծումը», «Աստծո նախախնամությունը», «Չարն ու չարի սկզբունքը» և այլ ենթամասերում Ա. Տեր-Միքելյանը ներկայացրել է աստվածաբանության բոլոր կարևորագույն կետերը: Բ մասի «Միածնի Մարդեղությունը», «Քրիստոսի Աստվածության ու մարդկության միությունը», «Քրիստոսի աստվածմարդկային կյանքի խորհուրդը», «Քրիստոսի գործունեության խորհուրդը» և այլ ենթամասերում բացատրել Փրկագործության խորհուրդը, ինչպես նաև՝ անդրադարձել Հայ եկեղեցու քրիստոսաբանությանը: «Փրկչաբանական մոլորություններ» խորագրի ներքո հեղինակը խոսել է հերձվածների, քրիստոսաբան. շեղումների (արիոսականություն, ապողինարիզմ, նեստորականություն, եվտիքականություն ևն), կաթոլիկ մարեմաբանության դավանած տեսակետների (Մարիամ Աստվածածնի անարատ հղությունն ու ծնունդը Հովակիմից և Աննայից) մասին: Գ մասում բավական մանրամասն ներկայացրել է Սուրբ Հոգու, եկեղեցու վերաբերյալ Հայ եկեղեցու հրամանակարգ տեսությունները: Հեղինակն առանձնապես կանգ է առել եկեղեցու խորհուրդների աստվածաբանության վրա՝ վիճարկելով կաթոլիկ և բողոքական եկեղեցիների տեսակետները: Աշխատությունն ավարտվում է Հայ եկեղեցու վախճանաբան. տեսակետների համակարգումով և ամբողջացումով («Վախճան և Քրիստոսի Երկրորդ գալուստը», «Մեռելների հարություն», «Դատաստան և վերջին վիճակ»): XX դ. 40–50-ական թվականներից շահեկան զեկուցումներով և հոդվածներով հանդես է եկել Տիրան արք. Ներսոյանը: Հատկապես արժեքավոր են նրա էկումենիկ ոգով շարադրված «Հայ եկեղեցու քրիստոսաբանական դիրքորոշումը» (1957), «Քրիստոսաբանության մեջ համաձայնության խնդիրները» (1971) հոդվածները: Գրկ. Կնիք հաւատոյ…, Էջմիածին, 1914: Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994: Վ ա ր դ ա ն Ա յ գ ե կ ց ի, Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ, Ե., 1998: Տ ե ր - Մ ի ք ե լ յ ա ն Ա., Հայաստանեայց սուրբ եկեղեցու քրիստոնէականը, Տփղիս, 1900: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Հայ եկեղեցին, Ե., 1991: Ն ո ւ յ ն ի, Տեղիք աստուածաբանութեան, Երուսաղեմ, 1981: Ա ն ա ս յ ա ն Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976, էջ 216–307: Օ ղ լ ո ւ գ յ ա ն Ա., Համառոտ ակնարկ Հայ եկեղեցվո վարդապետական աստվածաբանության գրականության, «Գանձասար», 4, 1993: Հակոբ Քյոսեյան

ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒ- ԱՍՏՎԱԾԱԲԱՆ. ԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ Ե ր ե վան ի պ ե տ ա կ ա ն հ ա մ ա լ ս ա ր ա ն ի, հիմնադրվել է 1995-ին: Հիմնադիրը և առաջին դեկանն է բանասիր. և փիլ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Շահե արք. Աճեմյանը: Ֆակուլտետում ուս. աշխատանքները կազմակերպված են նոր՝ երկաստիճան համակարգով. բակալավր՝ 4 տարի, մագիստրատուրա՝ 2 տարի: Ունի շուրջ 250 ուսանող, յուրաքանչյուր տարի՝ ավելի քան 50 շրջանավարտ: Ֆակուլտետում գործում է երկու ամբիոն՝ աստվածաբանության և կրոնի տեսության ու պատմության: Կրոնի տեսության և պատմության ամբիոնի ծրագիրն ընդգրկում է հին և նոր աշխարհների մեծ կրոնների պատմությունը և ընդհանուր եկեղեցու պատմությունը: Աստվածաբանության ամբիոնի ծրագիրն ընդգրկում է վարդապետ. աստվածաբանություն, Աստվածաշնչի ներածություն և մեկնություն, Հայ եկեղեցու պատմություն, բարոյական աստվածաբանություն, հայրաբանություն, կրոնագիտություն, տոմարագիտություն, ծիսագիտություն, աստվածաբան. հին գրականություն ևն: Շահե արք. Աճեմյանի ջանքերով ֆակուլտետում ստեղծվել է աստվածաբան., աստվածաշնչյան գրադարան, որը կոչվում է իր անունով: Ներկայումս (2001) գրադարանն ունի մասնագիտ. բազմալեզու գրականություն, հանրագիտարաններ, բառարաններ (շուրջ 5 հզ. կտոր գիրք): 1997– 1998 ուս. տարվանից ֆակուլտետում գործում է համակարգչային կենտրոն, և ուսանողներն օգտվում են ինտերնետային կապի հնարավորություններից: Ա. ֆ-ում աստվածաբան. և աստվածաշնչական թեմաներով դասախոսություններ են կարդացել Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ֆրանսին Լըկլերկը, Քենտրբերիի համալսարանի աստվածաբան-պրոֆեսորներ Հելլեն Դոնելին և Դեյվիդ Քուքը, Հալլեի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Ֆրեդերիկ Գոլցը, Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր Լևոն վրդ. Զեքիյանը, Հռոմի արևելագիտության հայրապետ. ինստ-ի պրոֆեսոր Ռոբերտ Տաֆտը, Ստրասբուրգի աստվածաբան. համալսարանի պրոֆեսոր Ժերար Սիգվալտը: Ա. ֆ-ում հատուկ կարևորություն է տրվում օտար լեզուների ուսուցմանը: Առաջին երկու տարիների ծրագիրն ընդգրկում է մեկ օտար լեզու (ֆրանս., գերմ. կամ անգլ.), պարտադիր

95