Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 շրջանում նյութերը դասակարգվել են ըստ բաժինների․ ա․ Հանդես աստվածապաշտության եկեղեցաշեն հարցն, բ․ Հանդիսարան հայրենաշեն առաքինյացն հայոց, գ․ Տեսարանք հայրենի աշխարհաց ևն։ Ամենաուշագրավ՝ առաջին բաժնում հրապարակված հոդվածներում քննարկվել են քրիստ․ կրոնի դոգմաները, գնահատվել է Հայ եկեղեցու դերն ազգային կյանքում, արժեքավորվել Հայ եկեղեցու հիմնադիրների, սուրբ կրոնավորների (Թադեոս առաքյալ, Գրիգոր Ա Լուսավորիչ, Սահակ Ա Պարթև, Ներսես Ա Մեծ և այլք) գործունեությունը։ Մեսրոպ Մաշտոցը դիտարկվել է իբրև գիտնական և հոգևոր հայր, որն ստեղծել է հայության գոյապահպանման առաջին զենքը, Գյուտ Ա Արահեզացին ու Հովհաննես Ա Մանդակունին գնահատվել են իբրև Հայ եկեղեցու ծեսերը կանոնակարգող գործիչներ։ Իբրև եկեղեցաշեն հայրեր են ներկայացվել վաղ և ուշ միջնադարյան գիտ․ մտքի կարկառուն դեմքերը (Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի, Թեոդորոս Քռթենավոր)։ Հոդվածների մեծ մասի հեղինակը Մ․ Խրիմյանն է։

Ավելի ուշ Ա․ Վ․-ում լույս են տեսել Հայ եկեղեցու՝ XIX դ․ նշանավոր գործիչներին (Ներսես Ե Աշտարակեցի և ուր․) նվիրված հոդվածներ, նկարագրվել է արևմտահայության վատթար վիճակը՝ քուրդ և թուրք աղաների ու պետ․ հարկահավաքների կեղեքչության պայմաններում։ Զեյթունի 1862-ի ապստամբության պարտությունից հետո պարբերականը արևմտահայությանը կոչ է արել չհուսահատվել և շարունակել ազգ-ազատագր․ պայքարը։

Խորքից գրված տող

Ավելի ուշ «Ա. Վ.»-ում լույս են տեսել հայ եկեղեցու՝ XIX դ. նշանավոր գործիչներին (Ներսես Ե Աշտարակեցի և ուր.) նվիրված հոդվածներ, նկարագրվել է արևմտահայության վատթար վիճակը՝ քուրդ և թուրք աղաների ու պետ. հարկահավաքների կեղեքչության պայմաններում: Զեյթունի 1862-ի ապստամբության պարտությունից հետո պարբերականը արևմտահայությանը կոչ է արել չհուսահատվել և շարունակել ազգ-ազատագր. պայքարը:

ՙՙՙՙՙ«Ա․ Վ․» Արմ․ Հայաստանի տարածքում հայերեն առաջին պարբ-ն էր և մեծ դեր է խաղացել գավառահայության ազգ․ ինքնագիտակցությունը արթնացնելու, հայկ․ եկեղեցիների և վանքերի տեղագրությունն ու ճարտարագիտ․ նկարագրությունը սերունդներին փոխանցելու առումով։

Գրկ․ Կոստանդյան Է․, Մկրտիչ Խրիմյան․ հասարակական-քաղաքական գործունեությունը, Ե․, 2000։

Էմմա Կոստանդյան


«ԱՐԾՎԻԿ ՏԱՐՈՆՈ», երկշաբաթաթերթ։ Հրատարակվել է 1863–65-ին, Տարոնի Ս․ Կարապետ կամ Իննակյան վանքում։ Խմբագիր՝ Գ․ Սրվանձտյանց։ Տիտղոսաթերթը՝ «Թռուցեալ թևոք Վասպուրական Արծվոյն», հայտնում էր թերթի գաղափար․ մերձությունն «Արծվի Վասպուրական» պարբերականին և նրա խմբագիր Մ․ Խրիմյանի հավատամքին։ Ունեցել է ժողովրդավար․ ուղղվածություն․ առաջադրել է ազգ-ազատագր․ պայքարի գաղափարներ, խարազանել սեփական և այլազգի շահագործողների ու կառավարական պաշտոնյաների կամայականությունները, բողոքագրեր ուղղել Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանին։ Քննադատել է հայ կղերականության որոշ ներկայացուցիչների քսու և անբարո վարքը՝ հանուն անձն․ բարօրության ու կրոն․ բարձր աստիճանի։ Պատրիարքից պահանջել է բարենորոգումներ Հայ եկեղեցու ներսում, հայ հոգևորականների նոր սերնդի ստեղծում, ազգ․ սահմանադրության գործադրություն արևմտահայ գավառներում։

Թուրք․ կառավարությունը՝ որպես քաղաքականապես անբարեհույս պարբ․, 1864-ին կարճ ժամանակով դադարեցրել է «Ա․ Տ․»-ի լույսընծայումը։ Վերստին հրատարակվելով՝ թերթը ծավալել է լուսավորական գործունեություն, նպաստել Տարոնում նոր ընկերությունների, աշխարհիկ ու հոգևոր դպրոցների հիմնադրմանը։

«Ա․ Տ․» եղել է Մ․ Նալբանդյանի  «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության գաղափարների արևմտահայ քարոզիչը, գյուղացուն համարել ազգի  «հաստարանը», իսկ երկրագործության զարգացումը՝ հայ ժողովրդի բարգավաճման հիմք։ Տարոնի տարածքի այդ առաջին տպագիր պարբ-ը վերջնականապես փակվել է հայ որոշ հոգևորականների և մեծահարուստների ջանքերով։

Գրկ․ Կոստանդյան Է․, Գարեգին Սրվանձտյանց (կյանքն ու գործունեությունը), Ե․, 1979։

Էմմա Կոստանդյան


ԱՐՂՈՒԹՅԱՆ Հովսեփ Շիոշբեկի, Արղության-Երկայնաբազուկ Հովսեփ Շիոշբեկի (23․5․1743, Սանահին – 9․3․1801, Թիֆլիս), արքեպիսկոպոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Սերել է Զաքարյանների իշխանական տոհմից։ Կրթությունն ստացել է Սանահինում, Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, աշակերտել Սիմեոն