կատարեալ մահմեդական չէ: Մտքով և հոգով շարունակ ապրելով վաղեմի քաջազունների՝ և փահլևանների հետ, նա հակւած է դէպի կրակապաշտութիւնը»: Մահմուդը դժբախտաբար հաւատաց այդ ստոր զրպարտութիւներին: Բայց Ֆրդուսին իրան այնպէս էր ձևացնում, որ իբրև թէ ոչինչ չի նկատում և դարձել շարունակում էր իր գործը:
Սառնութիւն առաջացաւ թագաւորի մէջ դէպի Ֆրդուսին:
Օգտւելով հանգամանքից, թշնամիները իր ժամանակին բաց չէին թողնում Ֆրդուսու ապրուստի համար որոշւած փողը: Ֆրդուսին շատ անգամ նեղութիւն էր քաշում... սակայն և թշւառութեան մէջ դարձեալ շարունակում էր իր գործը: Հրաշակերտ պատմւածքները, մէկը միւսից աւելի գողտրիկ, բղխում էին նրա հոգուց:
Տասներկու տարի աշխատելով Ղազւինում, նա 71 տարեկան հասակում վերջացրեց իր երկը — «Գիրք թագաւորաց»:
Ց՚վերջ երգած է երգը:
Քսաներեք տարի էլ ջոկ էր նա աշխատել այդ գրքի վրայ: Ընդամենը երեսուն և հինգ տարի։ Գիրքը պարունակում է իւր մէջ 60,000 երկտող:
Իրաւացի էր երգչի ասածը:
|