Jump to content

Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թուսի հոգևորական գլուխը՝ թաղման ծէսը չը կատարեց:

Որքան խնդրեցին, աղաչեցին, որ նա իր անգութ վճիռը փոխէ՝ չեղաւ: Նա լսել անգամ չէր ուզում:

Բայց աւանդութեան ասելով, հետևեալ գիշերը շէխը երազում տեսաւ, որ Ֆրդուսին դրախտում ման է գալիս կանաչ շորեր հագած և գլխին թանկագին քարերով թագ դրած:

—Այդ ի՞նչպէս է, որ հաւատուրացը դրախտ է մտել,— զարմանքով հարցնում է շէխը երազում:

«Ի պատիւ իր գրած բանաստեղծութիւնների,—պատասխանեցին նրան դրախտի պահապանները: Նա հրաշալի կերպով երգեց Աստծու մեծութիւնը»:

«Տիեզերքի վեր ու յատակ դու ես որ կաս յաիւտեան.
Ես չըգիտեմ ինչ ես, մենակ ինչ որ ես՝ կաս Դու միայն»։


Վեր թռաւ շէխը անկողնուց, շտապով հագնւեց և գնաց բանաստեղծի գերեզմանի վրա որոշեալ ծէսը կատարելու:

Շահի պարգևները տարան բանաստեղծի աղջկան:

—Ես թագաւորից ոչինչ չեմ ուզում,— պատասխանեց նա: