- Այնուամենայնիվ չհանձնվեցին...
1918թ. մայիսի 16-ին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը։ Դրանից հետո նրանք արշավեցին երեք ուղղությամբ դեպի Երեւան, Ղարաքիլիսա եւ «մի զորաբանակ էլ Ջավախքի եւ Լոռու վրայով շարժվում է դեպի մուսուլմանաբնակ Բորչալու եւ Աղբուլաղ Թիֆլիսի վրա գրոհելու համար»[1]։
Քարախաչի լեռնանցքով դեպի Թիֆլիս շարժվող Թուրքական 5-րդ կովկասյան դիվիզիայի դեմ, ինչպես գրում է Սովետական Միության մարշալ Հովհ. Բաղրամյանը, կանգնած էր գեներալ Անդրանիկի ջոկատը, որը տեղական բնակչության հետ միասին հերոսական դիմադրություն էր ցույց տալիս։
Ինչպես վերեւում ասվեց, թուրքական մի զորամաս էլ ուղարկվեց Ջավախք, որը գրավելով Ախալքալաքի գավառը, պետք է Աղբուլաղի եւ Բորչալուի վրայով արշավեր Թիֆլիսի վրա։ Հավանաբար, Հ. Գ. Թուրշյանի հիշատակած Ջավախք արշավող զորքերը այս 5-րդ կովկասյան դիվիզիայի զորամասերից էին։ Թուրքական մեծաքանակ զորքերի Ջավախք շարժվելու լուրը Սաթխայի հետախույզներ Օննիկ Պճարյանն ու Իսպիրյանը անմիջապես հասցրին գյուղի ազգային խորհրդին։ Այդ մասին տեղեկացրին նաեւ Ախալքալաքի գավառային ազգային խորհրդին։ Սաթխայի զինված ուժերը բերվեցին մարտական բարձր պատրաստության։ Ռազմաճակատի ձախ թեւը ուժեղացվեց աջ թեւից ուժեր տեղաշարժելու հաշվին։ Բոլոր տղամարդիկ, ինչպես նաեւ մարտունակ կանայք, մտան աշխարհազորի մեջ։
1918թ. մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը, Կարծախի մոտ հանկարծակիի բերելով գավառի զորքերին (մոտ երկու հազար հոգի), ստիպեցին նահանջել։ Գյուղերի բնակչությունը գաղթում է նահանջող զորքի պաշտպանության ներքո։ Սահմանամերձ Կարծախի, Սուլդայի եւ մյուս գյուղերի բնակիչները կուտակվում են Ախալքալաքում։ Զինված տղամարդիկ ախալքալաքկցիների հետ միասին շարունակում են դիմադրել ու կասեցնել թշնամիների առաջխաղացումը։ Դրսից ոչ մի օգնություն չկար։ Վրաց մենշեւիկների մի գումարտակ, գավառի հայ եւ վրացի բնակչության համար այդ դժվարին ու ճակատագրական պահին,
- ↑ Հ. Գ. Թուրշյան, Սարդարապատի հերոսամարտը, Եր. 1965, էջ 124։