և Աղբաբայի (այժմ Ամասիայի շրջան), թուրքերի հետ միասին հարձակվել Ախալքալաքի հայության (նաեւ վրացիների) վրա։
Ջավախցիներն անհանգստացած էին ոչ միայն այս պատճառով։ Նրանց խիստ մտահոգում էր նաեւ Ախալցխայի գավառի իրենց արյունակից եղբայրների անասելի ծանր վիճակը…
Ախալքալաքի գավառի ղեկավարությունն սկսեց ձեռք առնել մի շարք միջոցառումներ ի պաշտպանություն Ախալցխայի շրջապատման մեջ գտնվող հայության եւ վրացիների։ Այս իրադարձությունների կապակցությամբ Ախալքալաք քաղաքում դեկտեմբերի 27-ին քաղաքագլուխ Մ. Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ բազմամարդ միտինգ։ Այստեղ ճարտասանների ոգևորիչ, հայրենասիրական ճառերից հետո որոշվեց ազգի համար ճակատագրական այդ պահին կոչ անել ամբողջ աշխարհի հայերին համախմբվել ազգային խորհրդի շուրջը։ Կոչ արվեց ոտքի ելնել կյանքի գնով պաշւոպանելու ազգի պատիվը, նրա գոյությունը եւ բարձրացնել հայրենիքի փրկության սրբազան դրոշը։ Ինչպես տեղեկանում ենք 1917 թվականի դեկտեմբերի 31–ի և 1918 թվականի հունվարի 2-ի Թիֆլիսի հայկական ազգային խորհրդին Ախալքալաքի գավառի պաշտպանության կոմիտեի նախագահ Մ. Մարգարյանի հղած հեռագրերից, գավառում այդ օրերին ստեղծվել էր պաշտպանության կոմիտե։
Վերոհիշյալ հեռագրերից պարզվում է նաեւ, որ գավառի հայ երիտասարդությունը ինքնապաշտպանության նպատակով հայրենասիրության եւ ազգի առաջ պատասխանատվության վեհ զգացումներով տոգորված, հոծ մասսաներով գյուղերից գալիս էր Ախալքալաք եւ մտնում այնտեղ ստեղծվող հայկական ազգային զորամասի շարքերը: Այդ հայրենասեր տղաների թիվը կարող էր հասնել մի քանի հազարի։
Խանդավառ երիտասարդությանը հարկավոր էր զենք ու հանդերձանք։ Դրանց պակասը շատ էր անհանգստացնում գավառի պաշտպանության ժամանակավոր կոմիտեին։ Ի տարբերություն Ախալցխայի ռուսական կայազորի, որը հեռանալուց հետո տեղացիներին թողեց իր զենքն ու զինամթերքը (հատկապես հրետանին), այստեղի կայազորը կազմացրվելով իր հետ տանում էր ամեն ինչ…
Թիֆլիսի հայկական ազգային խորհուրդը աջակցում էր Ջավախքի հայկական գնդի ստեղծմանը, սակայն նրա հնարավորությունները սահմանափակ էին, ինչի մասին ասում է հենց այն փաստը, որ գունդը կազմավորելու համար գավառ ուղարկեցին միայն մեկ փոխգնդապետի