Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թնդանոթները։ Վաղ առավոտյան «ուշքի եկած» հայկական զորքերը ցույց տվին համառ դիմադրություն։ Կռվեցին մինչեւ վերջին փամփուշտը (այնքան քիչ էր, որ երկու օր հազիվ հերիքեց)։ Մայիսի 8-ին (21-ին) մեր զորքերը ստիպված նահանջեցին։

Թուրքերը մեծ ուժերով հարձակվեցին գավառի հարավ-արեւելյան հատվածի Սաթխայի գյուղական հասարակության գյուղերի վրա։ Մեծ Խանչալի գյուղի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ: Մեծխանչալեցիներին օգնության հասած Սաթխայի զինված ուժերը, Հ. Խանոյանի և Գ. Սուքիասյանի հրամանատարությամբ, փայլուն հաղթանակ տարան թշնամու դեմ և ստիպեցին նրան նահանջել 1877թ. սահմանից այն կողմ։ Թշնամին տվեց բազմաթիվ կորուստներ սպանված, վիրավոր, գերի։

Մայիսի 8-ին Սաթխայի 220 հոգրւց բաղկացպծ կանոնավոր զորքին միացավ Կարծախից նահանջած հայկական գնդի այն վաշտը, որը կազմված էր Սաթխայի գյուղական հասարակության գյուղերի (Սաթխա, Խոջաբեկ, Օրոջալար, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Գանձա, Փոկա) քաջորդիներից։ Վաշտն իր հետ բերեց թնդանոթ եւ գնդացիր։ Վաշտի հրամանատարն էր սաթխացի սպա Ստեփան Կոպալյանը։

Վերջապես, մայիսի 13-ին (26-ին), Սաթխայի վրա ոստնեց Աղբաբան թուրքական բազմաքանակ կանոնավոր զորքերի հետ միասին։ Առավոտից մինչև երեկո տևած ճակատամարտն ավարտվեց Սաթխայի փայլուն հաղթանակով։ Թշնամին բազմաթիվ կորուստներ տալով փախավ իր որջը։ Սաթխայի այս փառահեղ հաղթանակների շնորհիվ էր, որ Չլդրի թրքությունը, թուրքական կանոնավոր զորքերի հետ միասին, սիրտ չէր անում Կարծախից առաջ շարժվել դեպի գավառի խորքերը…

Թուրքական զորքերի հրամանատարությունը այնքան մեծ նշանակություն էր տալիս Ախալքալաքի գրավմանը, որ Թիֆլիսի գրավման համար նախապատրաստած 5-րդ դիվիվիզիայից, որը գտնվում էր Լոռիում, հանեց մի զորամաս և բազմամբոխ թուրք եւ քուրդ բաշիբոզուկների ուղեկցությամբ մայիսի 17-ին (30-ին) ուղարկեց Սաթխայի դեմ։ Մայիսի 17-ի (30-ի) առավոտյան ժամը 4-ից անձրևի ու ձյան տակ սկսվեց մի անհավասար ու ահավոր ճակատամարտ, որը տևեց մինչեւ ուշ երեկո։ Հայ քաջերը չերկնչեցին թշնամու բազմաքանակ կանոնավոր ու մինչև ատամները զինված զորքերի առաջ։ Հայրենասիրության, քաջության, զայրույթի ու ցասման, արժանապատվության զգացմունքներով էր համակված ամբողջ գյուղի բնակչությունը 3250