«ՔԱՂԱՔԻ ԳՈՐԾՈՒՆՅԱ ԵՎ ՔԱՋ ՊԱՀԱՊԱՆԸ»
թիվ 15,
27 հուլիսի 1990թ.Ախալցխայի «Շարժում» թերթի 1917թ. նոյեմբերի 26-ի թիվ 29-ում կարդում ենք. «Ամսույս 24-ին տեղեկություն ստացվեց, որ նորընտիր քաղաքագլուխ դաշնակցական Զորի Զորյանը գալու է տեղս...»։ Այնուհետեւ նկարագրվում է, թե ինչպես Ախալցխայի ամբողջ հասարակությունը քաղաքային դպրոցի նվագախմբի նվագակցությամբ, համքարական եւ Հ. Հ. Դաշնակցության դրոշներով դիմավորելու էր գնացել Թիֆլիսից ժամանող Զորյանին մինչեւ հին քաղաքամասի վերջը...
Ախալցխացիները դիմավորելու էին գնացել տակավին 31 տարեկան երիտասարդին, իհարկե, առանց գուշակելու, թե ապագա ինչպիսի մեծ քաղաքագլուխ եւ քաղաքագետ է գալիս իրենց քաղաքի, ինչպես եւ ամբողջ գավառի քրիստոնյաների (հայերի, վրացիների, ռուսների եւ այլոց), հրեաների ճակատագիրը տնօրինելու հայության համար, մասնավորապես Ախալցխայի հայության համար, այդ ծանր ժամանակներում...
Ըստ Երվանդ Սիմոնյանի վկայության («Դեմքեր եւ դեպքեր» հուշագրություն) Զորի Նավասարդի Զորյանը ծնվել է 1886թ., Թիֆլիսում: Հայրը Ցղնայից էր, զոկ, մայրը Եփեմիան, Թիֆլիսում էր ծնվել, իր ժամանակի ամենախելոք եւ կրթված կանանցից էր։ Զորին ավարտել էր գիմնազիան Թիֆլիսում, ընդունվել պոլիտեխնիկում։ Սակայն հոր մահից հետո, նյութական միջոցների սղության պատճառով, բուհը չի կարողանում ավարտել։
Ստալինյան բռնատիրության տարիներին Զ. Զորյանը եւս աքսորվում է եւ աքսորավայրից երեք տարի անց Թբիլիսի է վերադառնում ատամները թափված... Նա զարմացած դիմում է կնոջը, որը նույնպես աքսորից էր վերադարձլ, թե ինչպե՞ս է ինքը դիմացել այն տանջանքներին... Զորին 1943թ. Թբիլիսիում ավտովթարից զոհվում է...
Զորի Զորյանը դեռ ընդամնեը մեկ ամիս էր, որ վարում էր Ախալցխայի քաղաքագլխի պատասխանատու պաշտոնը, երբ կտրուկ կերպով