Այս էջը հաստատված է
Ե. Լալայանից հետո, ինչպես այս կոթողը, այնպես էլ երկրորդը (ընկածը), նկարագրել է Ի. Ռոստոմովը (1898թ. ռուսերեն, 1901թ. վրացերեն), որը նույնպես հուշարձանները կապում է Ֆալլուսի պաշտամունքի հետ[1]։
1909թ. վերջինիս կրկնում է Է. Թաղաիշվիլին[2]։ Սակայն Է. Թաղաիշվիլու հրապարակած կոթողի լուսանկարը տեսնելով ակադեմիկ Յա. Ի. Սմիռնովը գտնում է, որ այնտեղ Ֆալլուս չի քանդակված, այլ իր կարծիքով հուշարձանը «վիշապ» է[3]։ Նույն կարծիքը 1917թ. պաշտպնել է նաեւ Լոմիան, որի հետ համամիտ է նաեւ Ն. Մառը: Վերջինս գրում է. «Ախալքալակ քաղաքի մոտ Մուրջախեթ գյուղում կան կոթողներ, որոնք սովորաբար հանդիպում