Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանդակված է, Լ. Մելիքսեթ-Բեկի կարծիքով, խորհրդանշան, որը կար նաեւ Թամարա թագուհու ժամանակաշրջանի դրամների վրա։ Այս խորհրդանշանը եւ վրացերեն արձանագրությունը հիմք ընդունելով նա ենթադրում է, որ հուշարձանը խաչի է վերածվել 13-րդ դարում, Թամարի եւ Դավիթ Սոսլանի թագավորության ժամանակներում:

ՓՈԿԱՅԻ ԽԱՉՔԱՐԸ

Լ. Մելիքսեթ-Բեկը, որքան տարօրինակ է, իր վերոհիշյալ գրքում այս խաչքարի մասին ոչինչ չի ասում, չնայած այնտեղ գրում է, որ 1929թ. ինքը եղել է Փոկայի կիկլոպյան ավերակ ամրոցում, նկարագրում է այն։ Իսկ խաչը գտնվում է հենց բերդի պատից ուղիղ չորս մետր հեռավորության վրա՝ դրսի կողմից արեւելյան մասում (նկ. 5)։ Գուցե չի տեսել խաչքարը, որը գտնվում է ուշ ժամանակաշրջանում կառուցված հյուղակի ներսում եւ այդ ժամանակներում էլ ջարդված-ընկած է եղել։ Այս հուշարձանի մասին գրավոր տեղեկություններ չեն պահպանված։ Խաչը երեսի կողմով ուղղված է դեպի արեւելք։ Երբ ներս են մտնում տնակի դռնից (դուռը հարավային կողմից է), խաչը մնում է աջում եւ երևում

Նկ․ 5․ Փոկայի խաչքարը։ (նկ․՝ Ս․ Կարապետյանի)