Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնվում է նահանգի կենտրոնում, զբաղեցնում է 2800-3000 քկմ տարածք։ Ջավախքի մասին մեզ հասած հնագույն գրավոր տեղեկությունը Արարատյան (Վանի) թագավորության Ք.ծ.ա. 8-րդ դ. Արգիշտի Ա. թագավորի «Խորխորյան տարեգությունն» է, որտեղ Արգիշտիի վերամիավորած տարածքների թվում հիշատակվում է նաեւ Ջավախքը «Զաբախա» ձեւով:

«Ջավախք» տեղանվան տարբեր ստուգաբանություններ կան, որոնցից է նաեւ Շոպենի ստուգաբանությունը, ըստ որի այն ծագում է վրացերեն «ջավ» (գարի) բառից (տես Ե. Լալայան, երկեր, 1 հատ., էջ 35)։

Ըստ իս, «Ջավախք» տեղանունն ունի էթնիկական ծագում:

Այն կազմված է «ջավ» եւ «ախք» բաղադրիչներից; (Ջավ+աղխ+ք) այսինքն ջավ ցեղի երկիր: Այս բարդության երկրորդ բաղադրիչը հայերեն «աղխ» (ցեղ) բառն է։ Ըստ ՆՀԲ-ի, «աղխ» բառն ունի նաեւ «ազգ» նշանակությունը, իսկ Հր. Աճաոյանի «Արմատական բառարանում» «աղխ» բառի 5-րդ նշանակությունն է «ցեղ, զարմ, ժողովուրդ»։ «Աղխ» բառի ղ հնչյունը, գտնվելով թույլ դիրքում, ձուլվել է խ-ին եւ բառը հնչում է՜«ախ» ձ՜եւոն: Բառավերջի ք մասնիկը գրաբարում հոգնակիակերտ մասնիկ լինելուց բացի, նաեւ ցույց է տալիս տեղ, վայր, երկիր, ինչպես, օրինակ Հայք (հայերի երկիր, Հայաստան), Վիրք (վրացիների երկիր, Վրաստան) եւ այլն։ 387թ. հետո, երբ պարսիկները Ջավախքը միացրին Վրաստան մարզպանությանը, վրացիներնը փորձեցին այդ տեղանունը վրացացնել հայերեն բառի ք մասնիկը փոխելով վրացերեն տեղ, վայր, երկիր ցույց տվող «եթ» վերջածանցով։ «Ջավախքը» հնչեց «Ջավախեթ» ձեւով։

Հայերը Ջավախքի բնիկներն են անհիշելի ժամանակներից։ Այնտեղ ապրել են նաեւ վրացիներ ու այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, բայց գավառի պատմության բոլոր ժամանակաշրջաններում հայերը միշտ կազմել են մեծամասնություն։ Հայ բնակչության տարբեր շերտեր են եղել այնտեղ, որոնցից վերջինը եղավ էրզրումի (Կարին) հայությունը։ Մինչ գաղթականության մուտքը Ջավախք, գավառի ազգագրական պատկերը այսպիսին էր ըստ վիճակագրության 1716 հայ բնիկ ընտանիք, 179 բնիկ վրացի ընտանիք եւ 639 մահմեղական (թուրք, քուրդ եւ այլն) ընտանիք: Ինչպես տեսնում ենք, 1830թ. հայ նոր էթնիկական շերտի գավառ մուտք գործելուց առաջ գավառում հայերը 10 անգամ շատ էին, քան վրացիները, 3 անգամ շատ, քան մահմեդականները։ Այժմ հայերը կազմում են Ջավախքի բնակչության 95%-ը։ Նրանք