դիմադրեցին թուրքերին՝ թույլ չտալով մտնել Ախալքալաքի գավառ: Մայիսի 22-31-ը քաջաբար մարտնչեցին եւ ծանր կորուստներ պատճառեցին թշնամուն։ Թուրքերը այլեւս չհամարձակվեցին իրենց խիստ նոսրացած ուժերով հարձակվել Թիֆլիսի վրա, որը մտնում էր նրանց ծրագրերի մեջ։
Սաթխայում են ծնվել ու 1875թ. գործող դպրոցում կրթվել Ստեփան Գինոսյանը (1900-1965թթ․)՝ խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ, Ցոլակ Ստեփանյանը (ծնվ․ 1910թ.)՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, Ազատ Սարգսի Համբարյանը (ծնվ. 1926թ.)՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ բաժնի վարիչ, Էմիլ Ստեփանյանը (1928-1978)՝ հայ խորհրդային բժիշկ-ֆտիզիատոր, բժշկական գիտությունների դոկտոր։
թիվ 21,
Ջավախքի հնագույն գյուղերից է։ Այն Պտղոմեոսի քարտեզում նշված Ջավախքի երկու քաղաքներից մեկն է։ Պտղոմեոսի քարտեզում Sedala (Սեդալա) եւ Surta (Sunta) Սուրտա (Սունտա) բնակավայրերի դիրքը միմյանց նկատմամբ եւ աշխարհագրական պարագծերն (կոորդինատները) այնպիսին են, ինչպես ժամանակակից Սաթխայի ու Սուլդայի։
Սուլդան Սաթխայից ուղիղ գծով մոտ 25 կմ դեպի հարավ-արեւմուտք է ընկած, Ախալքալաքից 20 կմ հեռավորության վրա, Ախալքալաք-Կարծախ ճանապարհին։ Ինչպես տեսնում ենք, քարտեզում նշված Surta (Sunta)-Սուրտա (Սունտա) բնակավայրի անվանումը 2 հազար տարվա ընթացքում աննշան հնչյունական փոփոխության է ենթարկվել եւ դարձել է Սուլդա։
Գյուղամերձ սարի վրա պահպանված են այդ ամրոց-քաղաքի ավերակները։ Այն չպիտի շփոթել Կուր գետի աջ ափին գտնվող Ծունդա