Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգեւորական էր։ Իր գործունեությունը ծավալել է Ախալցխայի շրջակա գյուղերում, 1810-ական թ.թ. մինչեւ կյանքի վերջը 1855 թ. (տես. Պ. Ա. Չոպանյան, վրացական ուղեգրությունները..., Երեւան, 1981 թ.. էջ 114-117)։ Ամենայն հավանականությամբ այս Անտոնի որդին էր Հոսեբ (Հովսեփ) Անտոնիս-ձե Խուցիշվիլի (Խուցիանով) Գոդեբաձեն (1797 - 1890), որի մասին, որպես Խզաբավրայի նշանաոր հռգեւոր գործչի, իր «Խիզաբավրայի ուղեցույցը» գրքում 1974 թ. գրում է խիզաբավրացի Միխեիլ Վելիջանաշվիլին։ Նա Ախալցխայի Իվլիտա գյուղի Ս. Խաչ եկեղեցու երբեմնի քահանան է եղել եւ դեռեւս 1829 թ. մայիսին «տերհայր Հովսեփ Խուցիանով» էր։

Հետաքրքիր է, որ աղբյուրներում հիշվում է եւս մեկ ուրիշ Անտոն Խուցիանթի մասին, սակայն նրա կյանքն ու գործունեությունը հայտնի չէ։ Հիշատակագրություններից մեկից պարզվում է, որ նրա հոր անունը Սկանդար է («Աստված ողորմի Խուցիանց Սկանդարի որդի Տեր Անտոնին...»)։

Խուցիշվիլիների (Խացյան) տոհմը Խզաբավրայում այսօր էլ բազմաքանակ է և տալիս է նշանավոր մտավորականներ...։ Ցավոք, նրանք վրացախոս են եւ չեն ծառայում հայ մշակույթին... Արդեն XIX դ. վերջերին խգաբավրացիները, ինչպես եւ վարգավցիներն ու բնելցիները, դարձել էին վրացախոս։ Ինչպես վկայում է նշանավոր ազգագրագետ Ե. Լալայանն իր «Ջավախք» ազգագրական ուսումնասիրության մեջ. «...Վարգավցիք եւ խզաբավրացիք բնիկներ են։ Սրանք վաղուց մոռացած են իրենց մայրենի լեզուն եւ խոսում են վրացերեն։ Եվ թեպետ ընդունած են վրաց սովորություններ, բայց եւ այնպես ընտանեկան կյանքը հայկական է»։

Այնուամենայնիվ, 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին այս երեք գյուղերի (Խզաբավրա, Վարգավ, Բնելա) բնակիչները պաշտոնապես հայ-կաթոլիկներ են հիշվում (Ջավախքի բնիկ հայ-կաթոլիկներով բնակեցված մյուս գյուղի Խերթվիսի (Խրթվիս) բնակիչները 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հեռացել էին իրենց հայրենի բնօրրանից...)։ 19-րդ դ. վերջին վրաց գիտնական Ի.Պ. Ռոստոմովը հարուստ «ավարի» ակնկալիքով Ջավախքի մի շարք գյուղերի թվում այցելեց նաեւ Խզաբավրա եւ Խերթվիսի բերդ, սակայն նա այդ բնակավայրերում չգտավ ոչ մի վրացերեն արձանագրություն եւ վրացու հետք... Իհարկե. այդպես էլ պետք է լիներ, որովհետև այդ բնակավայրերում ևս