Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիշելի ժամանակներից հայերն են բնակվել։ Այնուամենայնիվ, Ռոստոմովը չզլացավ խզաբավրացի հայ-կաթոլիկներին անվանել հայ-կաթոլիկ (տես, И. П. Ростомов, Ахалкалакский уезд, ст. 112)։

Ինչպես Վարգավ ու Բնելա հայ-կաթոլիկ գյուղերի եկեղեցին, այնպես էլ Խզաբավրայի և հին 1840 թ. կառուցված «Սուրբ Աստվածածին» եկեղեցում և նոր` 1900 թ. կառուցված «Սուրբ Սիրտը Հիսուսի» եկեղեցում, դեռևս 20-րդ դարի սկզբներին ժամասացությունը հայերեն լեզվով էր կատարվում։ Հայերեն էր նաև եկեղեցական գրականությունը։

Չնայած այս ամենին, ցավոք, արդեն գնալով ուժեղանում էր հայ-կաթոլիկական եկեղեցու վրացացման միտումը։ «Մշակ» թերթի, 124 համարում, նոր եկեղեցու օծման կապակցությամբ կարդում ենք հետևյալը. «Նորաշէն եկեղեցու («Սուրբ Սիրտը Հիսուսի») (Ճակատին գրված սովորական՝արձանագրությունը միայն լատիներէն ու վրացերէն է. հայերէն մի տառ անգամ չըկայ, չը նայած, որ այդ նոր եկեղ էլ ժամերգությունը պիտի լինի հայ լեզվով, ինչպես հին եկեղեցու Ինչպես ճիշտ էր նկատել Սամվել Կարապետյանը (տես, ՀՀ, 30 հր 1998 թ.). այս երևույթը. այսինքն` արձանագրության հայերեն րագրված չլինելը, իր ժամանակին բավական արտառոց երևույթ է նկատվել։ Մեղավորը վրացամետ «մի ժամանակ Վարձելեան, Վարծելօվ, իսկ այժմս Վարձելաշվիլի.». քայլ առ քայլ ապազգացող քահանան պատրիարք Ազարյանի պահանջով նեղն ընկած, պած դիմում է ստախոսության, «...թէ արդեն ջնջված է Խիզաբւ գիւղի եկեղեցու սխալմամբ փորագրել տուած վրացերէն սնագրութիւնը...» («Մշակ», 1900 թ. 14 180)։

Խզաբավրա եւ Վարգավ գյուղերի եկեղեցիների հայ-կաթոլիկ եւ բնակչության հայ-կաթոլիկ լինելու օգտին են խոսում հետևյալ վավերագրերը։

Դրանք 1908 թ. օգոստոսի 31-ի Խզաբավրայի եկեղեցու Ավագ քահանա Տեր Ա. Ջանեանի և Վարգավի եկեղեցու ժողովրդապետ քահանա Տեր-Ալոզիոս Չիլինգարովի կողմից 1908 թ, սեպտեմբերի 1-ին վերադասին ներկայացված զեկուցագրերն են։ Դրանք գրված են մաքուր և գեղեցիկ հայերենով։ Քահանաները ստորագրել են հայերեն, իսկ աթոռակալները և վկաները՝ վրացերեն (տես, ՀՀ 316-1-102, 33 եւ 34)։

Կան ևս երկու ուշագրավ փաստաթղթեր, որոնք 1914 թ. մարտի

― 44 ―