Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համապատասխանում է բնակավայրի դիրքին, որովհետեւ այն ընկած է Պեւտինգերյան քարտեզում նշված Արտաշատ-Սեբաստոպոլիս ճանապարհին եւ, ըստ Տոմաշեկի, Ասպնջակը (Ասպինձա) համընկնում է քարտեզում նշված Ad Mercurium (Ադ Մերկուրիում) կայարանի հետ)։

Խզաբավրան միշտ եղել է Ջավախքի խոշոր գյուղերից մեկը։ 1595 թ. աշխարհագրի ժամանակ այնտեղ բնակվում էր 1000 մարդ։ 20-րդ դարի սկզբներին գյուղն իր բնակչությամբ, Ախալքալաքի գավառի 111 գյուղերի մեջ, Հեշտիայից (2510 բն.), Սաթխայից (2470 բն.) եւ Գորելովկայից (2371 բն.) հետո չորրորդն էր (2110 բնակիչ)։ 70-ական թվականների կեսերին գյուղում ապրում էր 1012 մարդ (315 ընտանիք)։ Կրկնակի շատ խզաբավրացիներ մոտ 2000 մարդ, սկսած 1750 թվականից, տեղափոխվել են Ասպինձայի շրջանի Օշորա, Սարո, Բնելա, Վարգավ գյուղերը եւ Վրաստանի այլ վայրեր եւ մշտական բնակություն հաստատել անդ։ Այնուամենայնիվ, Խզաբավրան Ասպինձայի շրջանում Դամալա հայկական մեծ գյուղից (2233 հայ բնակիչ) հետո բնակչության թվաքանակով երկրորդն է։ Ի դեպ, շրջանի հայերը հայ-կաթոլիկների հետ միասին, շրջանի բնակչության 30-40 %-ն են կազմում։

― 46 ―