լեռամբ, արևելքից մինչև ծովն Գուրգանի, արևմուտքից մինչև ծովն Պոնտոսի: Եվ այս յոթն հսկաների կառավարիչն ու իշխանն էր Հայկը (Հաոսը), և այսպես բոլորը հպատակ էին Հայկին (Հաոսին), և բոլորը մի լեզու ունեին հայերենը (սոմեխերենը), իսկ ութնեքյան միասին էին ի ծառայություն Նեբրոթ հսկայի, որն առաջին արքան էր ամբողջ աշխարհում (Նեբրոթը (Նեբրովթ) Տիտանյան Բելն է, որին, ինչպես գրում է Մ. Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ, սպանեց Հայկը – Ա.Ս.) – » (Տես նշվ. աշխ. հ. Ա, էջ 144-145)։
Ի դեպ, Լ. Մրովելու այս խոսքերն առաջացրել են վրաց մի շարք գիտնականների զայրույթը։ Ինչպես Լ. Մելիքսեթ-բեկն է գրում նշված գրքի 5-րդ ծանոթագրության մեջ, Օքրոմճեդլիշվիլին (Սերեբրյակովը), Ա. Խախանաշվիլին և Մ. Ջանաշվիլին վայնասուն են բարձրացնում, որ վրաց ժողովրդի «պատիվը» իբր ոտնատակ է արել Մարի Բրոսսեն առաջնությունը տալով հայերին... որ իբր առաջինը ոչ թե Հայկն (Հաոսը) է, այլ Քարթլոսը... Իսկ ի՞նչ էր արել վրաց ժողովրդի մեծ բարեկամը, մեծ վրացագետը։ Գիտնականը կատարելով քրտնաջան ու ծանր աշխատանք, հանգամանորեն ու անաչառորեն ուսումնասիրել, թարգմանել էր «Քարթլիս ցխովրեբան» ֆրանսերեն։ Նա այդ կատարել էր իսկական գիտնականի բարեխղճությամբ։ Սակայն մեծ գիտնականի անկողմնակալ վերաբերմունքը չէր գոհացրել վերոհիշյալ պարոններին, որոնք խիստ հակահարված են ստանում Ե. Թադայշվիլու, Իվ. Ջավախիշվիլու, ինչպես և մյուս վրացի անաչառ գիտնականների կողմից։
Հետագայում ևս վրաց մի շարք գիտնականներ «Քարթլիս ցխովրեբան» հրատարակելիս (հատկապես ռուսերեն) անհարկի խմբագրումներ են կատարում և հեռանում բնագրից...
Օրինակ, 1973թ. Թբիլիսիում «Գանաթլեբա» հրատարակչության կողմից լույս տեսած «О чем поведала “Картлис цховреба”» գրքի «Վրացիների ծագումը» գլխում գիրքը կազմող Կոնստանտին Գրիգոլիան, աղավաղելով բնագրի տեքստը, որտեղ, ինչպես վերևում տեսանք, առանձնահատուկ գովեստով է խոսվում Հայկի (Հաոսի) մասին, որին հայրը Թորգոմը (Թարգամոսը), տալիս է «... իր ժողովրդի կեսն ու իր երկրի լավագույն մասը (կեսը)...», ընդամենը երկու տողով ի միջի այլոց նետում է. «Որոշելով ավագ որդուն թողնել հովիտը (նկատի ունի Արարատյան դաշտը միայն, իսկ Հայկին տրված մյուս տարածքների մասին ոչ մի խոսք...– Ա.Ս.), Թարգամոսը մյուսներին տարավ