Վրաստանի նորաստեղծ մենշեւիկյան կառավարությունը հաղթանակ տարած Ախալցխան զիջեց օսմանյան Թուրքիային…
Ինչպես տեսանք, ամենադաժան թշնամին անգամ հաշվի նստեց ախալցխացիների հետ…
Ցավոք, Ախալքալաքի գավառում ձեռք բերված մի շարք փայլուն հաղթանակները, գավառի ապաշնորհ ղեկավարության անկազմակերպվածության, առաջին իսկ աննշան անհաջողությունից խենթանալու աստիճան խուճապի մատնվելու եւ դեպի Թիֆլիս փախուստի դիմելու հետեւանքով, ամեն ինչ զրոյի հավասարվեց։ Ավելին, առանց ղեկավարների մնացած գավառի 80 հազար հայերը, ենթարկվելով համընդհանուր խուճապի, գաղթեցին Բակուրիանի անտառները եւ Ծալկա, որոնց վրաց «եղբայրները» թույլ չտվին խորանալու երկրի խորքերը նրանց վերջնական ոչնչացման այնքա՜ն բաղձալի ակնկալիքով… Ջավախքի հայ գաղթականների 50%-ը սովից, ցրտից եւ համաճարակներից զոհվեցին…
Գրքում տեղ են գտել նաեւ քաղաքական հոդվածներ, որտեղ բարձրացվել են Վրաստանում, որի բնակչության 20%-ը հայեր են, հայոց լեզվի որպես պետական լեզու ճանաչելու հարցը, ինչպես նաեւ Սամցխե-Ջավախեթի նահանգին, որի բնակչության 60%-ից ավելին հայեր են, ինքնավարություն տալու հարցը։
Այստեղ զետեղված են նաեւ Հայկական լեռնաշխարհին հատուկ Ջավախքի եւ Թռեղքի միլիոնավոր տարիների հնություն ունեցող «վիշապ» կոթողներին նվիրված հոդվածներ…
Հուսով եմ, որ գրքի բոլոր հոդվածներն էլ կկարդացվեն հետաքրքրությամբ, եւ ընթերցողները կստանան իրենց հուզող մի շարք հարցերի պատասխանները…